Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-287-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 4-րդ մասը «նախատեսված» բառից հետո լրացնել «պարտադիր» բառով:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրավունք ունեն ստանալու կամ փոխանակելու Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունիսի 1-ից: