Հոդված 1. «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-286-Ն օրենքի /այսուհետ` Օրենք/ 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Քաղաքացին նույնականացման քարտ ստանում է կամավոր` 16 տարին լրանալու օրվանից` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը ստանալուց հետո:»:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի`
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացիներն իրավունք ունեն ստանալու կամ փոխանակելու Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը»:
2) 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
3) 5-րդ մասում «քարտի օգտագործումը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված` որպես ընտրողի անձը հաստատող փաստաթուղթ» բառերը:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունիսի 1-ից: