ՀՈԴՎԱԾ 1. «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (6 փետրվար 2002 թվականի, ՀՕ-305) 3-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2.Կալանավորվածներին պահելու վայրերում անձին պահելու հիմքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան կայացված դատարանի որոշումն է՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու կամ անձին ժամանակավոր կալանավորելու կամ հանձնելու համար կալանավորելու մասին»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության
Անհրաժեշտությունը. Նշված նախագծի ընդունման հրատապությունը պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում ժամանակավոր կամ հանձնման համար կալանավորման ինստիտուտների նախատեսմամբ:
Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կալանավորվածներին պահելու վայրերում անձին պահելու միակ հիմքը դիտում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան կայացված դատարանի որոշումը՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Մինչդեռ քրեական դատավարությունում ներմուծվում է ժամանակավոր կալանավորումը կամ անձին հանձնելու նպատակով կալանավորումը, որոնք իրենց բնույթով չեն հանդիսանում խափանման միջոց:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն. Նշված նախագծի ընդունմամբ, գործող քաղաքականության մեջ, ըստ էության փոփոխություններ չեն կատարվի:
Կարգավորման նպատակը եւ բնույթը. Նախագծի նպատակն է «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներ տարածվեն նաեւ ժամանակավոր կալանավորման կամ հանձնման նպատակով անձին կալանավորելու դեպքերի նկատմամբ:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք: Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության իրավական ապահովման եւ եվրաինտեգրման բաժնի եւ միջազգային իրավական կապերի բաժնի կողմից:
Ակնկալվող արդյունքները. Նախագծով կարգավորվում է, որ կալանավորվածներին պահելու վայրերում անձին պահելու հիմքը դատարանի որոշումն է՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու կամ անձին ժամանակավոր կամ հանձնման համար կալանավորելու մասին: