Հոդված 1. «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Կալանավորվածներին պահելու վայրերում անձին պահելու հիմքը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան կայացված դատարանի որոշումն է՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու կամ անձին ժամանակավոր կալանավորելու կամ հանձնելու համար կալանավորելու մասին:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: