Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 95-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 95. Պատմության եւ մշակութային հուշարձանների պահպանության եւ օգտագործման կանոնները խախտելը
Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության եւ օգտագործման կանոնները խախտելը
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ հիսնապատիկ չափով կամ պաշտոնատար անձանց նկատմամբ հարյուրհիսունապատիկի չափով»։
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։