Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-13412-27.02.2012-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ -308 օրենքի 42-րդ հոդվածը 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով.

«1.1. Եթե հատուկ նիստ գումարվելուց հետո 3 ժամվա ընթացքում քվորում չի ապահովվում, ապա նիստը սկսվում է անկախ քվորումի առկայությունից:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: