Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի 42-րդ հոդվածում՝
1) լրացնել 1.1-ին մաս հետեւյալ բովանդակությամբ.
«1.1. Եթե Հանրապետության Նախագահի հրամանագրի հրապարակումից հետո՝ 3 ժամվա ընթացքում քվորում չի ապահովվում, ապա նիստը սկսվում է անկախ քվորումի առկայությունից:»,
2) լրացնել 3-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ՝
«3. Արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված միջոցառումները քննարկվում են սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով, հետեւյալ բացառություններով`
ա) հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահը կամ նրա ներկայացուցիչը.
բ) հարակից զեկուցումներ չեն լինում.
գ) քննարկումն ավարտվում է Հանրապետության Նախագահի կամ նրա ներկայացուցչի եզրափակիչ ելույթով` առանց որեւէ փաստաթուղթ ընդունելու:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: