Հոդված 1. «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-43-Ն օրենքի 24-րդ հոդվածում՝
1-ին մասի «ա» կետում «եւ ստեղծագործական» բառերը փոխարինել «, ստեղծագործական եւ ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող» բառերով.
2-րդ մասից «10 եւ ավելի տոկոս» բառերը հանել:
Հոդված 2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ 2-րդ մասն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը: