Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 ապրիլի 2001 թվականի, ՀՕ-169, այսուհետեւ օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ կետի «5 տարի» բառերը փոխարինել «10 տարի» բառերվ։
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետի «հարկային եւ սոցիալական ապահովագրության մարմիններ» բառերից հետո լրացնել «, պետական արխիվ» բառերը՝ ըստ հոլովառության։
Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի՝
1) 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ «զ» ենթակետով՝
«զ) տեղեկանք պետական արխիվի տարածքային ստորաբաժանումներից՝ արխիվային փաստաթղթերը պահպանության հանձնելու մասին»
2) 5-րդ կետի առաջին մասի «դ» եւ «ե» բառերը փոխարինել «դ», «ե» եւ «զ» բառերով։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։