Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 ապրիլի 2001 թվականի, ՀՕ-169, այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ կետի «5 տարի» բառերը փոխարինել «10 տարի» բառերվ։
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի՝
1) 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» ենթակետով.
«զ) իր կողմից տեղեկանք «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների կատարման մասին:»։
2) 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» ենթակետով.
«դ) իր կողմից տեղեկանք «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կատարման մասին:»։
3) 5-րդ կետի 1-ին մասի «դ» եւ «ե» բառերը փոխարինել «դ», «ե» եւ «զ» բառերով։
4) 5-րդ կետի 2-րդ մասի «ա» եւ «գ» բառերը փոխարինել «ա», «գ» եւ «դ» բառերով։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո։