Armenian ARMSCII Armenian
Կ-2292-03.03.2004-ԳԿ,ՊԻ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 ապրիլի 2001 թվականի, ՀՕ-169, այսուհետ` օրենք)6-րդ հոդվածում 2-րդ մասի «5 տարի» բառերը փոխարինել «10 տարի» բառերով։

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» կետով.

«զ) իր կողմից տեղեկանք` «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների կատարման մասին:».

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» կետով.

«դ) իր կողմից տեղեկանք՝ «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կատարման մասին:».

3) 5-րդ մասի առաջին պարբերության «դ» եւ «ե» ենթակետերով» բառերը փոխարինել «դ», «ե» եւ «զ» ենթակետերով» բառերով.

4) 5-րդ մասի երկրորդ պարբերության «ա» եւ «գ» ենթակետերով» բառերը փոխարինել «ա», «գ» եւ «դ» ենթակետերով» բառերով։

Հոդված 3 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո։