Հոդված 1. «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-159-Ն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «եւ ստեղծագործական» բառերը փոխարինել «, ստեղծագործական եւ ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: