Armenian ARMSCII Armenian
Պ-130514-27.02.2012-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-159-Ն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին  կետում «եւ ստեղծագործական»  բառերը փոխարինել «, ստեղծագործական եւ ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող»  բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: