Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի 30-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 6-րդ կետով.
«6) այն ֆիզիկական կամ իրավաբանական անձնի վրա, որն իրականացնում է միայն հանրային ծառայողի կամ բարձրաստիճան պաշտոնատար անձի՝ առեւտրային կազմակերպության կանոնանդրական կապիտալում ունեցած բաժնեմասի հավատարմագրային կառավարումը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: