Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-130515-27.02.2012-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.    «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի 30-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 6-րդ կետով.

«6) այն ֆիզիկական կամ իրավաբանական անձնի վրա, որն իրականացնում է միայն հանրային ծառայողի կամ բարձրաստիճան պաշտոնատար անձի՝ առեւտրային կազմակերպության կանոնանդրական կապիտալում ունեցած բաժնեմասի հավատարմագրային կառավարումը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: