Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1356-15.03.2012-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ՝ Օրենք) Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  1.1-րդ եւ 2.1-րդ կետերով.

«1.1 Երեւանի քաղաքապետն իրավասու է, համաձայն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության, տուգանք կիրառել Երեւանում համաքաղաքային կանոնների համապատասխան համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության պայմանների խախտման մասին իր ծանուցագրերի պահանջների կատարումից խուսափելու կամ ժամանակին չկատարելու համար,  ինչպես նաեւ Երեւան քաղաքում առանց արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության արտաքին գովազդ տեղադրելու համար:

2.1. Գովազդատուները, գովազդ արտադրողները, գովազդակիրները սույն հոդվածի 1.1-րդ կետով նախատեսված խախտումների համար կրում են վարչական պատասխանատվություն: Այդ դեպքում Երեւանի քաղաքապետն իրավունք ունի նրանց նկատմամբ կիրառել տուգանք` նվազագույն աշխատավարձի մինչեւ 100-ապատիկի չափով: »

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո մի շարք ակտերում կատարվել են համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ, սակայն  Երեւան համայնքում արտաքին գովազդի մասով գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ  վերահսկողություն իրականացնող, ինչպես նաեւ Երեւան համայնքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության կամ գովազդային oրենuդրության խախտման համար վարչական պատասխանատվության ենթարկող  իրավասու մարմնի հարցը իրավական կարգավորում չի ստացել։

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Գովազդի մասին» ՀՀ օրենքը / այսուհետ օրենք/ ընդունվել է 30.04.1996թ: Օրենքի 11-րդ հոդվածով կարգավորվում է արտաքին գովազդի հետ կապված հարաբերությունները, ըստ որի սահմանվել է արտաքին գովազդի տեղաբաշխման ձեւերը եւ սահմանվել է, որ արտաքին գովազդի ծավալը, քանակությունը, տեղաբաշխման կարգն ու պայմանները  որոշում են տեղական ինքնակառավարման մարմինները։ Հոդվածի երրորդ պարբերության համաձայն, Երեւան քաղաքի քաղաքային նշանակություն ունեցող փողոցներում, այգիներում  արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն տալիս է Երեւանի քաղաքապետը։  «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով սահմանվում է պատասխանատվություն գովազդատուի, գովազդ արտադրողի, գովազդակրի նկատմամբ գովազդային oրենuդրության խախտման մաuին իրավասու մարմնի ծանուցագրերի պահանջների կատարումից խուuափելու կամ ժամանակին չկատարելու համար։ Նշված հոդվածի խմբագրությունը պայմանավորված է եղել Երեւան քաղաքի նախկին կարգավիճակով եւ դրանից ելնելով ՀՀ կառավարության 2001թվականի հոկտեմբերի 1-ի հ.917 որոշմամբ Երեւան քաղաքում արտաքին գովազդի մասով գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ  վերահսկողություն իրականացնող պետական կառավարման մարմնի իրավասությունները վերապահվել են Երեւանի քաղաքապետին, որն  իրականացնում էր պետական կառավարման տարածքային քաղաքականությունը Երեւան քաղաքում ։

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագծի նպատակն է կանոնակարգել Երեւան քաղաքում գովազդային օրեսդրության նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաեւ հնարավորություն ստեղծել պատասխանատվության ենթարկելու գովազդի մասին ՀՀ օրենսդրության խախտման համար։

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Օրենքի նախագծի մշակման գործում այլ ինստիտուտներ  կամ անձինք չեն ներգրավվել։

5. Ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է կանոնակարգել Երեւան քաղաքում գովազդային օրեսդրության նկատմամբ վերահսկողությունը եւ հնարավորություն ստեղծել պատասխանատվության ենթարկել գովազդի մասին ՀՀ օրենսդրության խախտման համար։

6. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկան։