Armenian ARMSCII Armenian
Կ-319-16.10.2019-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՄԻԱՅՆԱԿ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցությամբ ձեւավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացի հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցությամբ ձեւավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի եւ  ջրամատակարարման վարձավճարները փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից:

Հոդված 3. Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված ծառայությունների վարձավճարների  փոխհատուցման կարգը, ինչպես նաեւ յուրաքանչյուր տարվա համար փոխհատուցման ենթակա ծախսերի ծավալները՝ պայմանավորված տվյալ տարվա շահառուների թվաքանակով, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ին: