Հոդված 1. «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» 2001 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ- 276 օրենքի 6-րդ գլխի 6.1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6.1. Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն քանակ սահմանել մինչեւ 170 մլն մ3 ՝ բացառելով սույն չափաքանակից ավելի ջրառի իրականացումը Սեւանա լճի բացասական հաշվեկշռի պարագայում:
Օրենքով սահմանված կարգով Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա մի մասում սակավաջրություն կամ երաշտ հայտարարելու դեպքում Կառավարությունը «Սեւանա լճի մասին» օրենքով սահմանված կարգով կարող է Ազգային ժողով ներկայացնել չափաքանակի փոփոխության մասին ժամանակավոր ծրագիր, որը հաստատվում է համապատասխան օրենքի ընդունմամբ:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: