Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-232-05.03.2004-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ ՀՕ-232 օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3. Վերակազմակերպման միջոցով ստեղծվող կամ ընդլայնվող ընկերության բաժնետոմսերը (բաժնեմասերը) փոխարկման եղանակով համամասնորեն տեղաբաշխվում են վերակազմակերպման մասին որոշումն ընդունելու պահին այդ որոշումն ընդունած իրավաբանական անձանց բոլոր մասնակիցների միջեւ` բաժնետոմսերի շուկայական արժեքով: Ընդ որում, փոխարկման հարաբերակցությունը պետք է նույնը լինի տվյալ տեսակի (դասի) յուրաքանչյուր բաժնետոմսի (բաժնեմասի) համար: Եթե վերակազմակերպվող ընկերություններից որեւէ մեկի միեւնույն տեսակի (դասի) արժեթղթերի սեփականատերերի քանակը 50 կամ ավելի է, ապա վերակազմակերպվող յուրաքանչյուր ընկերության արժեթղթղերի շուկայական արժեքի սահմանումը պարտադիր է անկախ գնահատողի կողմից»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: