Armenian ARMSCII Armenian
Պ-232-05.03.2004-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի (25 սեպտեմբերի 2001 թվականի, ՀՕ-232) 26-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդկետով`

«3. Վերակազմակերպման միջոցով ստեղծվող կամ միացման հետեւանքով ընդլայնվողընկերության բաժնետոմսերը (բաժնեմասերը) փոխարկման եղանակով համամասնորեն տեղաբաշխվում են վերակազմակերպման մասին որոշումն ընդունելու պահին այդ որոշումն ընդունած իրավաբանական անձանց բոլոր մասնակիցների միջեւ` բաժնետոմսերի շուկայական արժեքով: Ընդ որում, փոխարկման հարաբերակցությունը պետք է նույնը լինի տվյալ տեսակի (դասի) յուրաքանչյուր բաժնետոմսի (բաժնեմասի) համար: Եթե վերակազմակերպվող ընկերություններից որեւէ մեկի միեւնույն տեսակի (դասի) արժեթղթերի սեփականատերերի քանակը 50 կամ ավելի է, ապա վերակազմակերպվող յուրաքանչյուր ընկերության արժեթղթերի շուկայական արժեքի սահմանումը պարտադիր է անկախ գնահատողի կողմից:»:

Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։