Հոդված 1. «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-14-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ կետը «տեւողությունից եւ այլ չափանիշներից» բառերից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«- համացանցում սեփական կամ վարձակալած դոմեյն, հոսթինգ ունեցող եւ սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերում նշված տեղեկությունները պարունակող կայքի միջոցով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: