Armenian ARMSCII Armenian
Կ-3352-30.10.2019-ԳԿ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Զանգվածային լրատվության մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-14-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետը «տեւողությունից եւ այլ չափանիշներից» բառերից հետո դնել ստորակետ եւ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«- համացանցում սեփական կամ վարձակալած դոմեյն, հոսթինգ ունեցող եւ սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերում նշված տեղեկությունները պարունակող կայքի միջոցով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: