Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետում «վերաբերյալ» բառից հետո լրացնել «, ընդ որում՝ հիմնական դպրոց հանդիսացող պետական ոչ առեւտրային կազմակերպությունների անվանումների վերաբերյալ որոշումն ընդունվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգի համաձայն» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: