Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-2332-10.03.2004-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ16914 -րդ հոդվածով.

«Հոդված 16914 . Անօրինական թիկնազորային գործունեությունը

1. Առանց սահմանված կարգով տրված լիցենզիայի թիկնազորային գործունեության իրականացումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկից մինչեւ երեսունապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հարյուրհիսունապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:

2. Հիմնարկներում, կազմակերպություններում առանց համապատասխան թույլտվության (լիցենզիայի) անվտանգության ծառայության ստեղծումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

3. Առանց համապատասխան թույլտվության (լիցենզիայի) թիկնազորային գործունեության համար կադրերի ուսուցում եւ վերապատրաստում իրականացնող կրթական գործունեությունը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

4. Օրենքով չնախատեսված կամ օրենքով սահմանված պահանջների խախտմամբ թիկնազորային ծառայությունների մատուցումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկից մինչեւ երեսունապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Թիկնազորային գործունեության մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո նոր տնտեսական հարաբերությունների ձեւավորումը հանգեցրեց հասարակության մեջ այնպիսի իրական պահանջարկի առաջացմանը, ինչպիսին է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, սեփականության ոչ պետական պաշտպանության կազմակերպման անհրաժեշտությունը:

Գաղտնիք չէ, որ նման գործունեությունն արդեն իսկ իրականացվում է, ներառյալ` զենքի օգտագործմամբ, իսկ համապատասխան օրենսդրական կարգավորման բացակայությունը հնարավորություն չի տալիս պատշաճ հսկողություն սահմանել նմանատիպ գործունեության նկատմամբ, ինչը պրակտիկայում հանգեցնում է մի շարք բացասական երեւույթների:

Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի ոչ պետական պաշտպանության իրականացման գործընթացը կարգավորող օրենքի նախագծի ընդունումը կնպաստի իրավակարգի պահպանության եւ հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացնանը, հնարավորություն կընձեռի իրավական կարգավորման ենթարկել թիկնազորային գործունեությունը, անհրաժեշտ երաշխիքներ կստեղծի դրա իրականացման գործընթացում օրինականության ապահովման համար:

Ներկայացվող օրենքների նախագծերի փաթեթը նպատակ ունի`

ապահովել միասնական պետական քաղաքականությունը թիկնազորային գործունեության ոլորտում,

օրենսդրորեն ամրագրել թիկնազորային գործունեության իրավական հիմքերը, բարենպաստ պայմաններ ստեղծել թիկնազորային գործունեության զարգացման համար,

սահմանել իրավակարգի ապահովման եւ հանցավորության դեմ պայքարի ոլորտում իրավասու պետական մարմինների հետ թիկնազորային գործունեության սուբյեկտների համագործակցության կարգն ու ձեւերն:

Վերը նշված իրողության եւ պահանջմունքների հիման վրա էլ մշակվել է «Թիկնազորային գործունեության մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը: