«5) դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ շաբաթվա ընթացքում Դատական դեպարտամենտի տված տեղեկատվությունը՝ իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված եւ չավարտված դատական գործերի բացակայության վերաբերյալ.
6) դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ շաբաթվա ընթացքում հարկադիր կատարումն ապահովող ծառայության տված տեղեկատվությունը՝ իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված եւ չկարճված կատարողական վարույթների բացակայության վերաբերյալ:»:
Հոդված 2. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ եւ 6-րդ կետերով.
«5) իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված եւ չավարտված դատական գործի վերաբերյալ տեղեկատվության առկայությունը.
6) իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված եւ չկարճված կատարողական վարույթի վերաբերյալ տեղեկատվության առկայությունը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: