«55) տիեզերական օբյեկտների եւ տեխնիկայի օտարումը, դրանց վերանորոգման կամ արդիականացման, երկրի հեռակա դիտարկման արբանյակային տվյալների հաղորդման, մշակման, տիեզերական օբյեկտների արձակման, վայրէջքի եւ թռիչքի ընթացքում դրանց կառավարման ծառայությունների մատուցումը եւ (կամ) աշխատանքների կատարումը` մինչեւ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 19-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.
«19) տիեզերական օբյեկտների եւ տեխնիկայի օտարման, դրանց վերանորոգման կամ արդիականացման, երկրի հեռակա դիտարկման արբանյակային տվյալների հաղորդման, մշակման, տիեզերական օբյեկտների արձակման, վայրէջքի եւ թռիչքի ընթացքում դրանց կառավարման ծառայությունների մատուցման եւ (կամ) աշխատանքների կատարման գործունեությունից ստացվող եկամուտները` մինչեւ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 14-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ:
«14) տիեզերական օբյեկտների եւ տեխնիկայի օտարման, դրանց վերանորոգման կամ արդիականացման, երկրի հեռակա դիտարկման արբանյակային տվյալների հաղորդման, մշակման, տիեզերական օբյեկտների արձակման, վայրէջքի եւ թռիչքի ընթացքում դրանց կառավարման ծառայությունների մատուցման եւ (կամ) աշխատանքների կատարման գործունեության գծով կատարվող ծախսերը` մինչեւ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: