Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-001-14.06.2012-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-458-Ն օրենքի 6-րդ հոդվածում «մինչեւ 2010 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «մինչեւ 2013 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.Անհրաժեշտությունը

Օրենքի 6-րդ հոդվածով սահմանված է, որ մինչեւ 2009 թվականի հունիսի 30-ը բնակարան ստացած փախստականներն այդ բնակարանը սեփականության իրավունքով իրենց հատկացնելու մասին դիմումը կարող են ներկայացնել մինչեւ 2010 թվականի դեկտեմբերի 31-ը: Ուսումնասիրություններից պարզվել է, որ Երեւան քաղաքում 30, իսկ մարզերում 184 փախստական ընտանիքներ սահմանված ժամկետներում չեն կարողացել դիմում ներկայացնել եւ իրենց հատկացված բնակարանների նկատմամբ ձեռք չեն բերել սեփականության իրավունք: Փաստորեն դիմում ներկայացնելու ժամկետը բաց թողնելու հետեւանքով նրանք զրկվել են այդ բնակարանների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու հնարավորությունից: Ուստի օրենքի նախագծով առաջարկվում է դիմումի ներկայացման ժամկետը երկարաձգել մինչեւ 2013 թվականի դեկտեմբերի 31-ը: Ի դեպ, նշված ժամկետը երկու անգամ երկարաձգվել է 2005 թվականի մայիսի 20-ին եւ 2009 թվականի ապրիլի 7-ին օրենքում կատարված փոփոխություններով:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Տես օրենքի ընդունման հիմնավորման 1-ին կետը:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Փախստականների` հասարակության մեջ ինտեգրման գործընթացը խրախուսելու նպատակով անհրաժեշտ է հնարավորություն ընձեռել փախստականներին իրենց հատկացված բնակարանների նկատմամբ ձեռք բերել սեփականության իրավունք:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Գործող օրենքում փոփոխություն կատարելու եղանակով երկարաձգել բնակա-րանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին դիմումի ներկայացման ժամկետը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագծի մշակման գործընթացին ներգրավված են բոլոր շահագրգիռ գերատեսչությունները:

6. Ակնկալվող արդյունքը

Դիմում ներկայացնելու ժամկետը երկարաձգելու դեպքում մինչեւ 2009 թվականի հունիսի 30-ը բնակարան ստացած փախստականները հնարավորություն կունենան իրենց հատկացված բնակարանների նկատմամբ ձեռք բերել սեփականության իրավունք: