1. 2-րդ մասում`
1) 3-րդ կետից հանել «, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)» բառերը.
2) լրացնել նոր` 8-րդ կետ` հետեւյալ բովանդակությամբ.
«8) իրավաբանական անձանց դեպքում` նաեւ պետական գրանցման համարը»
2. 3-րդ մասի 1-ին կետից հանել «, իuկ իրավաբանական անձանց դեպքում` իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի եւ կանոնադրության` իրավաբանական անձի իրավաuու մարմնի հաuտատած պատճենները» բառերը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Իրավական ակտի հիմնավորումը
1. Անհրաժեշտությունը
Նախագծերի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավման հերթական քայլերի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի թիվ 636-Ն որոշումից, ինչպես նաեւ լիցենզավորման գործընթացը հեշտացնելու եւ պարզեցնելու ուղղությամբ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունից:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 27-րդ եւ 28-րդ հոդվածների 1-ին մասի 2-րդ կետով լիցենզիա ստանալու համար հայտին կից ներկայացվում է կանոնադրության եւ պետական գրանցման վկայականի պատճենները:
Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման եւ գործունեության իրականացման վայրի փոփոխման դեպքում իրավաբանական անձինք հայտին կից ներկայացնում են իրավաբանական անձը գրանցող պետական լիազորված մարմնի տեղեկանքը իրավաբանական անձի կանոնադրությունում կատարված փոփոխությունների մասին, նաեւ կանոնադրության փոփոխության պատճենները:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Լիցենզավորման ոլորտում իրականացվող քաղաքականության նպատակն է պարզեցնել եւ հստակեցնել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները, ինչպես նաեւ դյուրինացնել լիցենզավորման գործընթացը:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Սույն օրենքների ընդունմամբ հայտատուն լիցենզիա ստանալու հայտին կից չի ներկայացնի կանոնադրության եւ պետական գրանցման վկայականի պատճենները, այլ կներկայացնի իր պետական գրանցման համարը, իսկ լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման եւ գործունեության իրականացման վայրի փոփոխման դեպքում չի ներկայացնի իրավաբանական անձը գրանցող պետական լիազորված մարմնի տեղեկանքը իրավաբանական անձի կանոնադրությունում կատարված փոփոխությունների մասին, ինչպես նաեւ կանոնադրությունում կատարված փոփոխությունների պատճեններըը, այլ կներկայացնի տեղեկություններ իր գրանցման համարի եւ կանոնադրությունում տեղի ունեցած փոփոխությունների մասին:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական շուկայի զարգացման վարչության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման արդյունքում կդյուրինացվի ՀՀ-ում լիցենզավորման գործընթացը: