Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (շարադրված նոր խմբագրմամբ 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-247-Ն օրենքով) 24-րդ հոդվածի`
1. 2-րդ մասում`
1) 3-րդ կետից հանել «, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)» բառերը.
2) լրացնել նոր` 8-րդ կետ` հետեւյալ բովանդակությամբ.
«8) իրավաբանական անձանց դեպքում` նաեւ պետական գրանցման համարը»
2. 3-րդ մասի 1-ին կետից հանել «, իuկ իրավաբանական անձանց դեպքում` իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի եւ կանոնադրության` իրավաբանական անձի իրավաuու մարմնի հաuտատած պատճենները» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: