Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (շարադրված նոր խմբագրմամբ 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-247-Ն օրենքով) 24-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի 3-րդ կետից հանել «, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)» բառերը.
2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8) իրավաբանական անձանց դեպքում` նաեւ պետական գրանցման համարը:».
3) 3-րդ մասի 1-ին կետից հանել «, իuկ իրավաբանական անձանց դեպքում` իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի եւ կանոնադրության` իրավաբանական անձի իրավաuու մարմնի հաuտատած պատճենները» բառերը:
Հոդված 2. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի մարտի 19-ի ՀՕ-148-Ն օրենքն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հուլիսի 27-ին: