Հոդված 1. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-209-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «տվյալ ժամանակահատվածի առաջին ամսվա ընթացքում,» բառերից հետո լրացնել «իսկ տվյալ տեսակի գործունեությունը նոր սկսող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք` տվյալ ամսվա ընթացքում,» բառերով.
2) 2-րդ մասը «տվյալ ժամանակահատվածի առաջին ամսվա ընթացքում,» բառերից հետո լրացնել «իսկ տվյալ տեսակի գործունեությունը նոր սկսող անհատ ձեռնարկատերերը` տվյալ ամսվա ընթացքում,» բառերով.
3) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ընդ որում, «Կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց ՀՎՀՀ տրամադրելու օրվա ընթացքում սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 5-ով սահմանված ձեւի արտոնագիր չտրամադրելու դեպքում արտոնագիրը համարվում է տրամադրված ՀՎՀՀ տրամադրելու օրը, եթե անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, սույն օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան, կատարել է արտոնագրային վճարի վճարում:».
4) 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ընդ որում, դիմում-հայտարարությունը ներկայացնելու օրվա ընթացքում սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 6-ով սահմանված ձեւով արտոնագիր չտրամադրելու դեպքում արտոնագիրը համարվում է տրամադրված դիմում-հայտարարությունը ներկայացնելու օրը, եթե անհատ ձեռնարկատերը, սույն օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան, կատարել է արտոնագրային վճարի վճարում:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Գործունեությունը նոր սկսող անհատ ձեռնարկատերերի կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց համար գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի չափը որոշվում է դիմում-հայտարարություն ներկայացնելու ամսաթիվը ներառող առաջին ոչ ամբողջական եռամսյակի համար սույն կետով սահմանված կարգով հաշվարկված արտոնագրային վճարի եւ դիմում-հայտարարությամբ ներկայացված` տվյալ տարվա մնացած ամբողջական ժամանակահատվածի (եռամսյակ, կիսամյակ կամ 9 ամիս) համար սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված արտոնագրային վճարի հանրագումարի չափով:
Դիմում-հայտարարություն ներկայացնելու ամսաթիվը ներառող առաջին ոչ ամբողջական եռամսյակի համար արտոնագրային վճարի չափը հաշվարկվում է արտոնագրային վճարի եռամսյակային չափի մեկ երրորդի եւ դիմում-հայտարարությունը ներկայացնելու ամսաթիվը ներառող ամսվանից մինչեւ տվյալ եռամսյակի ավարտը ներառող ամբողջական ամիսների թվի արտադրյալով: Դիմում-հայտարարություն ներկայացնելու ամսաթիվը ներառող ամիսն ընդունվում է որպես ամբողջական ամիս` անկախ դիմում-հայտարարությունը ներկայացնելու ամսաթվից:»:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից առանց արտոնագրի գործունեության իրականացման տվյալ վայրում սույն օրենքի N 7 հավելվածում նշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու դեպքում իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է տուգանք` առանց արտոնագրի գործունեությունը փաստացի իրականացնելու ժամանակահատվածի համար սույն օրենքի N 8 հավելվածով սահմանված կարգով հաշվարկված` վճարման ենթակա արտոնագրային վճարի կրկնակի չափով: Ընդ որում, սույն մասով սահմանված տուգանքի հաշվարկման համար սույն օրենքի N 8 հավելվածի 14-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված գործակիցները հաշվի չեն առնվում:
Սույն օրենքի N 8 հավելվածի 5-րդ կետի երրորդ պարբերությանը համապատասխան` բացառապես հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների կազմակերպման համար նախատեսված սրահի համար ստացված արտոնագրերում չնշված որեւէ օրվա ընթացքում գործունեություն իրականացնելու համար իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից արտոնագրում չնշված յուրաքանչյուր օրվա համար գանձվում է արտոնագրային վճար` սույն օրենքի N 8 հավելվածով սահմանված կարգով մեկամսյա ժամանակահատվածի համար տվյալ վայրի մասով հաշվարկված արտոնագրային վճարի չափով:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8. Սույն հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով սահմանված կարգով հաշվարկված տուգանքները պետական բյուջե են վճարվում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո` 10-օրյա ժամկետում:»:
Հոդված 4. Օրենքի`
1) N 1, N 3 եւ N 5 հավելվածներում`
ա. 1.1-ին տողերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1.1. կոշիկի եւ կաշվե գալանտերեայի եւ համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի եւ կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի եւ կաշվե արտադրատեսակների նորոգում»,
բ. 1.7-րդ տողերը «համակարգչային տեխնիկայի» բառերից հետո լրացնել «, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների եւ այլ կենցաղային տեխնիկայի» բառերով.
2) N 1 հավելվածով հաստատված ցանկի 6-րդ եւ N 2 հավելվածով հաստատված ցանկի 7-րդ սյունակներից հանել «հեռավոր եւ» բառերը:
Հոդված 5. Օրենքի N 8 հավելվածում`
1) 5-րդ կետի`
ա. առաջին պարբերությունում «(եռամսյա, վեցամսյա, իննամսյա, տասներկուամսյա)» բառերը փոխարինել «(տարվա ընթացքում ընտրված ցանկացած ամիս կամ հաջորդական ամիսների հանրագումար, բայց ոչ ավելի, քան տասներկու- ամսյա ժամանակահատվածը)» բառերով,
բ. երկրորդ պարբերությունից հանել «եռամսյա, վեցամսյա, իննամսյա կամ տասներկուամսյա» բառերը,
գ. լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր պարբերությունով.
«Այն դեպքերում, երբ հանրային սննդի ոլորտում գործունեությունն իրականացվում է բացառապես հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների համար նախատեսված` Երեւան քաղաքում եւ մարզկենտրոններում 300 մ2 եւ ավելի, այլ քաղաքներում եւ այլ վայրերում 200 մ2 եւ ավելի, սահմանամերձ գյուղերում 100 մ2 եւ ավելի մակերես ունեցող սրահներում, այդ սրահի մասով արտոնագիր տրամադրվում է սույն հավելվածով սահմանված կարգով` տվյալ տարվա որեւէ ամսվա կոնկրետ օրվա կամ օրերի համար: Ընդ որում, սույն պարբերությամբ նախատեսված կարգով արտոնագիր ստանալու համար արտոնագրային վճար վճարող համարելու մասին հայտարարությունը կարող է ներկայացվել անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի նախընտրած` արտոնագրային վճար վճարող համարվելու որեւէ օրվան կամ օրերին նախորդող ցանկացած աշխատանքային օրվա ընթացքում:».
2) 6-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Ընդ որում, հայտարարությունը ներկայացնելու օրվա ընթացքում սույն հավելվածի N 2 ձեւով արտոնագիր չտրամադրելու դեպքում արտոնագիրը համարվում է տրամադրված հայտարարությունը ներկայացնելու օրը, եթե անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը, սույն հավելվածի 16-րդ կետին համապատասխան, կատարել է արտոնագրային վճարի վճարում:».
3) 7-րդ եւ 8-րդ կետերից հանել «(եռամսյա, վեցամսյա, իննամսյա, տասներկուամսյա)» բառերը.
4) 9-րդ կետի աղյուսակը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
5) 10-րդ կետի «եռամսյա» բառը փոխարինել «մեկամսյա» բառով.
6) 11-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Այն դեպքում, երբ բնակության միեւնույն հասցեում գրանցված (հաշվառված) անհատ ձեռնարկատերերը, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը միեւնույն թեթեւ մարդատար մեքենայով իրականացնում են ուղեւորափոխադրում, կարող են ստանալ անհատ ձեռնարկատիրոջ անվամբ միայն մեկ արտոնագիր: Ընդ որում, այս դեպքում արտոնագրային վճարի ամսական դրույքաչափը սահմանվում է սույն հավելվածի 9-րդ կետով սահմանված դրույքաչափին ավելացրած յուրաքանչյուր վարորդի համար 1000 դրամ:».
7) 12-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«12. Սույն հավելվածի 5-րդ կետով նշված որեւէ ժամանակահատվածում գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի չափը սահմանվում է արտոնագրային վճարի մեկամսյա չափի, գործունեության տվյալ տեսակի համար տվյալ արտոնագրում նշված ժամանակահատվածում ներառված ամիսների քանակի եւ սույն հավելվածի 14-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված համապատասխան գործակցի արտադրյալով` դրամական արտահայտությամբ:
Անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց կողմից բացառապես հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների կազմակերպման համար նախատեսված` Երեւան քաղաքում եւ մարզկենտրոններում 300 մ2 եւ ավելի, այլ քաղաքներում եւ այլ վայրերում 200 մ2 եւ ավելի, սահմանամերձ գյուղերում 100 մ2 եւ ավելի մակերես ունեցող սրահներում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքերում որեւէ ամսվա օրվա կամ օրերի համար արտոնագրային վճարի չափը սահմանվում է արտոնագրային վճարի մեկամսյա չափի մեկ երեսուներորդի եւ գործունեության տվյալ տեսակի համար տվյալ արտոնագրում նշված օրերի քանակի արտադրյալով` դրամական արտահայտությամբ:».
8) 14-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ եւ 7-րդ ենթակետերով.
«6) բացառապես գիշերային ժամերին (ժամը 21:00-ից մինչեւ ժամը 09:00-ն) աշխատող ավտոկանգառների գործունեության համար` լրացուցիչ 0,5.
7) մեկամսյա ժամանակահատվածի համար` 1,0: Մեկ ամսից ավելի ժամանակահատվածի համար արտոնագրային վճարի չափը հաշվարկելիս սույն կետով սահմանված գործակիցը նվազեցվում է 0,02-ով` արտոնագրային վճար վճարող համարվելու մասին հայտարարությամբ ներկայացված մեկից ավելի յուրաքանչյուր ամսվա համար:».
9) 19-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Ընդ որում, սույն հավելվածի 11-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող անձանց համար թեթեւ մարդատար ավտոմեքենայով ուղեւորափոխադրում իրականացնելու ժամանակահատվածը համարվում է ապահովագրական ստաժ միայն նրանց կողմից «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անհատ ձեռնարկատերերի համար սահմանված ամսական նվազագույն պարտադիր սոցիալական ապահովության վճարները կատարելու դեպքում (հաշվի առնելով թեթեւ մարդատար ավտոմեքենայով ուղեւորափոխադրում իրականացնելու ժամանակահատվածը), որն արտոնագիրն ստանալիս անհատ ձեռնարկատեր չհանդիսացող անձանց կողմից կարող է վճարվել իրենց հայեցողությամբ, եւ որը թեթեւ մարդատար ավտոմեքենայով ուղեւորափոխադրում իրականացնելու ժամանակահատվածի համար հանդիսանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող անձանց համար պարտադիր սոցիալական ապահովության վճարների պարտավորության վերջնական գումար:».
10) N 1 ձեւով սահմանված արտոնագրային վճար վճարող համարվելու մասին հայտարարության 4-րդ տողից հանել «(եռամսյա, վեցամսյա, իննամսյա կամ տասներկուամսյա)» բառերը.
11) N 2 ձեւով սահմանված արտոնագրի ձեւում վերջին աղյուսակից հետո լրացնել նոր մաս հետեւյալ բովանդակությամբ.
«Օրենքի N 8 հավելվածի 11-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում անհատ ձեռնարկատերերի հաշվառման հասցեում հաշվառված այլ անձանց տվյալները, որոնց համար վճարվում է արտոնագրային վճար.
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հուլիսի 1-ից:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո նախկինում ստացված արտոնագրերի համար վճարված արտոնագրային վճարների գումարների վերահաշվարկներ չեն կատարվում: