Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-368-14.11.2019-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-239 Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի  879-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ նախադասության մեջ «կրկնապատիկը» բառից հետո կատարել հետեւյալ լրացումը.

 «, իսկ օրենսդրությամբ սահմանված տարեկան փաստացի տոկոսադրույքը չի կարող գերազանցել փոխառության պայմանագրում նշված տոկոսադրույքի եւ 2,5 տոկոսի հանրագումարը (որը ներառում է սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը եւ այլ վճարներ)»:

Հոդված 2. Օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի փետրվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ֆինանսական շուկայում առկա իրավիճակով եւ ֆինանսական ծառայություններից օգտվող քաղաքացիների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունից ելնելով:

Գործող իրավակարգավորումները ֆինանսական կազմակերպություններին թույլ են տալիս տրամադրվող վարկերի եւ փոխառությունների օրենքով նախատեսված դրույքաչափը (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը չգերազանցող չափ) պահպանելով հանդերձ, օգտագործելով օրենքով չարգելված այլ ֆինանսական գործիքներ, մասնավորապես գործառնական ծախսեր, կիրառել փաստացի իրական տոկոսադրույք, որը որոշ դեպքերում կարող է մինչեւ 2 անգամ գերազանցել բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը:

Այսպես կոչված սպասարկման վճարները որոշ դեպքերում գերազանցում են ֆինանսական կարզմակերպության կողմից առաջարկվող վարկերի կամ փոխառությունների տոկոսադրույքը, ինչը անթույլատրելի է: Նման ֆինանսական կազմակերպությունները, վարկառուներին առաջարկելով որոշ բարենպաստ պայմաններ (վարկի արագ տրամադրում, ցածր ապահովագրական վճար, գրավի նկատմամբ սահմանափակումներ չկիրառելու պայման եւ այլն), ֆինանսական շուկայում զբաղեցնում են բարձր դիրք: Վերջիններս օգտագործելով քաղաքացիների մի մասի ֆինանսական գիտելիքների պակասը, ստանում են գերշահույթներ, վարկառուների շրջանում առաջացնելով լրացուցիչ, չնախատեսված ֆինանսական բեռ:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի  65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում ՀՀ ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Վարազդատ Կարապետյանի կողմից «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1. օրենքի նախագիծը,

2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

3.  գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցող՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝                           ԱՐՏԱԿ  ՄԱՆՈՒԿՅԱՆ

                                                    ՎԱՐԱԶԴԱՏ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ