Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի`
3. «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ա) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցները` կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող տրոլեյբուuները, ավտոբուսները եւ մարդատար-տաքսի ավտոմոբիլները (բացառությամբ մեկ մարդատար տաքսի-ավտոմոբիլով ուղեւորափոխադրումներ իրականացնող անհատ ձեռնարկատերերին պատկանող մարդատար-տաքսի ավտոմոբիլները)` յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ.»,
4. «գ» կետի «գ) տրանսպորտային միջոցները» բառերից հետո լրացնել «այդ թվում մեկ մարդատար տաքսի-ավտոմոբիլով ուղեւորափոխադրումներ իրականացնող անհատ ձեռնարկատերերին պատկանող մարդատար-տաքսի ավտոմոբիլները» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: