Armenian ARMSCII Armenian
Կ-0032-15.06.2012-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի  Հանրապետությունում  ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաuտանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀO-60 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունում, 3-րդ մասում «հաստատագրված վճարների մասին օրենքով սահմանված ելակետային տվյալների եւ դրանց ուղղիչ գործակիցների» բառերը փոխարինել «օրենքով սահմանված ելակետային տվյալների եւ գործակիցների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 5-րդ կետի «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ելակետային տվյալների եւ դրանց ուղղիչ գործակիցների» բառերը փոխարինել  «օրենքով սահմանված ելակետային տվյալների եւ գործակիցների» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: