Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-004-18.06.2012-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Uեւանա լճի մաuին» Հայաuտանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 15-ի ՀՕ-190 oրենքի (այuուհետ` Oրենք) 11-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետում  «բացառումը» բառից հետո լրացնել «(բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի)» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից։
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«UԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ԵՎ «UԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱUՏԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Անհրաժեշտությունը` «Uեւանա լճի մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Uեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է Սեւան-Հրազդան իրիգացիոն-էներգետիկ համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող հողատարածքների վրա մշակվող գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգումն ապահովելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները` Սեւան-Հրազդան էներգետիկ-իրիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողերից 2012թ. ոռոգման շրջանում, ս.թ հունիսի 13-ի դրությամբ ջրօգտագործողների կողմից ներկայացված ջրօգտագործման պլան-ժամանակացույցի համաձայն, պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմել է 39.138 հազ.հա, ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում եւ Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչեւ Երեւանյան լիճը, գետի հունով, բացթողնվող ջրի ծավալը կազմել է 516.987 մլն.խ.մ:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը` Նշված ծավալի ջրի պահանջարկը նախատեսվում է ապահովել` Հրազդան գետից 110.03 մլն.խ.մ, Ազատի ջրամբարից 50.92 մլն.խ.մ, Ապարանի ջրամբարից 13.43 մլն.խ.մ, Մխչյանի պոմպակայանների համակարգով 19.17 մլն.խ.մ եւ Ռանչպար-Արեւշատի պոմպակայանների համակարգով` 25.84 մլն.խ.մ ջրաքանակներով:

Պահանջարկի եւ վերը նշված ջրային օբյեկտներից հնարավոր ջրառի տարբերությունը (հաշվի առած նաեւ Սեւան-Հրազդան համակարգի դերիվացիայի ջրանցքներում ֆիլտրացիոն կորուստները 7 %-ի չափով կամ շուրջ 22.4 մլն.խ.մ) կազմում է 320.0 մլն.խ.մ:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը` ջրային օբյեկտներից հնարավոր ջրառի տարբերության չափով պահանջարկի բավարարում:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները ` ներկայացված որոշման նախագիծը մշակվել է  ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի կողմից:

6. Ակնկալվող արդյունքը`  Սեւան-Հրազդան էներգետիկ-իրիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողերին ոռոգման ջրի մատակարարման ապահովումը: