Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-006-18.06.2012-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 43-րդ հոդվածում լրացնել նոր պարբերություն` հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն օրենքի 14-րդ բաժնի 14.2 եւ 14.3 կետերով սահմանված գործունեության տեսակների համար 2012 թվականի ընթացքում վճարման ենթակա հերթական տարեկան պետական տուրքի գումարի մեծությունը` մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար իրականացվող գործունեության մասով որոշվում է սույն օրենքի 14-րդ բաժնի 14.2 եւ 14.3 կետերով սահմանված տարեկան պետական տուրքի գումարի մեկ տասներկուերորդի եւ 2012 թվականի ընթացքում հերթական պետական տուրքի վճարման ամսվանից մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում ներառված, այդ թվում ոչ ամբողջական ամիսների թվի արտադրյալով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: