ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել` հետեւյալ բովանդակությամբ 189.17. հոդվածով.
«ՀՈԴՎԱԾ 189.11. ԿԵՂԾ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀԱՅՑԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
Կեղծ վավերականության պայմաններ պարունակող հայցագիր ներկայացնելը, (ստորագրելը) առաջացնում է տուգանքի նշանակում` այն ներկայացնող (ստորագրող) անձի նկատմամբ` սահմանված նվազագույն ամսեկան աշխատավարձի հինգ հարյուրապատիկի չափով:»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանարապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է` «Հայցագրերը քննարկելու կարգի մասին» Հայաստանի Հանարապետության օրենքի ընդունմամբ, որով ապահովվում է կեղծված վավերականության պայմաններ պարունակող հայցագրերի ներկայացման դեպքերում վարչական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը: