ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Բազմազավակ մայր
Կին, որը ծնել եւ (կամ) որդեգրել է եւ խնամում է չորս եւ ավելի երեխա եւ խնամում է ընտանիքում նրանց մինրեւ 18 տարին լրանալը:
Հոդված 2. Բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին օրենսդրությունը
Բազմազավակ մայրերի պետական խրախուսման հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, իրավական այլ ակտերով:
Հոդված 3. Պետական խրախուսում ստանալու իրավունքը
Պետական խրախուսում ստանալու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակվող օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձիք` սույն օրենքում նախատեսված հիմքերի առկայության դեպքում:
Հոդված 4. Բազմազավակ մայրերի պետական խրախուսումը
Բազմազավակ մայրերին խրախուսելու նպատակով շնորհվում են հետեւյալ կոչումները.
ա/ 10 եւ ավելի երեխա ծնած եւ (կամ) որդեգրած մայրերին շնորհվում է «Հայաստանի պատվավոր մայր» պատվավոր կոչումը` «Հայաստանի պատվավոր մայր» մեդալի պարգեւատրումով.
բ/ 8-9 երեխա ծնած եւ (կամ) որդեգրած մայրերին շնորհվում է «Մայրական սխրանք առաջին աստիճանի» պատվավոր կոչումը` «Մայրական սխրանք առաջին աստիճանի» շնորհագրի եւ կրծքանշանի պարգեւատրումով.
գ/ 6-7 երեխա ծնած եւ (կամ) որդեգրած մայրերին շնորհվում է «Մայրական սխրանք երկրորդ աստիճանի» պատվավոր կոչումը` «Մայրական սխրանք երկրորդ աստիճանի» շնորհագրի եւ կրծքանշանի պարգեւատրումով.
դ/ 4-5 երեխա ծնած եւ (կամ) որդեգրած մայրերին շնորհվում է «» պատվավոր կոչումը` «Մայրական սխրանք երրորդ աստիճանի» շնորհագրի եւ կրծքանշանի պարգեւատրումով.
2. Սույն օրենքով սահմանված պատվավոր կոչումների ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը:
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 5. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
օրենքների ընդունման անհրաժեշտության
«Բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի», «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհարժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության բազմազավակ մայրերի համար օրենսդրորեն սոցիալական երաշխիքներ սահմանելու, նյութական եւ բարոյական խրախուսման միջոցներ ամրագրելու, հանրապետությունում ծնելիությունը խթանելու միտումներով: