Հոդված 1. «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-336-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասից հանել «դատական ծառայության եւ» եւ «դատական ծառայողների եւ» բառերը:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետից հանել «դատական ծառայության եւ» բառերը, իսկ 13-րդ կետից՝ «դատական ծառայողների եւ» բառերը:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասից հանել «դատական ծառայությունը,» բառերը, իսկ 2-րդ մասից՝ «ծառայողների եւ դատական» բառերը:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի վերնագրից եւ 1-ին մասից հանել «ծառայության եւ դատական» բառերը:
Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) վերնագրից հանել «ծառայության եւ դատական» բառերը.
2) 1-ին եւ 2-րդ մասերի «դատավորին կցվող դատական ծառայողների» բառերը փոխարինել «դատավորի օգնականի» բառերով:
Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասում՝
1) 2-րդ կետի «դատական ծառայության եւ» բառերը հանել.
2) 3-րդ կետի «Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի եւ առանձնացված ստորաբաժանումների դատական ծառայողներին եւ» բառերը հանել.
3) 4-րդ եւ 6-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքի 2-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասից հանել «հատուկ» բառը:
Հոդված 9. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել«դատական ծառայողների եւ այլ» բառերը:
Հոդված 10. Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասից հանել «դատական ծառայողի,» բառերը:
Հոդված 11. Օրենքի 77-րդ հոդվածում՝
1) 8-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8. Դատական դեպարտամենտում կառուցվածքային փոփոխությունների իրականացման արդյունքում դատական կարգադրիչների ծառայության նոր պաշտոն առաջանալու դեպքում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է Բարձրագույն դատական խորհրդի կողմից Դատական դեպարտամենտի կառուցվածքը հաստատելուց հետո՝ երկամսյա ժամկետում, տվյալ պաշտոնում նշանակելու այն դատական կարգադրիչին, որը՝
1) բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրով կամ սույն օրենքի 48-րդ հոդվածով սահմանված պահանջները.
2) այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:».
2) 8-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «դատական ծառայողի կամ» բառերը:
Հոդված 12.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: