Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի 19-րդ հոդվածի 6.1-ին մասում «Հարկադիր կատարումն ապահովող» բառերը փոխարինել «փրկարար» բառով, «, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության եւ արդարադատության նախարարության պետական» բառերը հանել, իսկ «դատախազներ» բառից հետո լրացնել «,քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք (այդ թվում՝ նշված մարմիններում եւ պաշտոններում նախկինում ծառայած կամ աշխատած անձինք)» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ