Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-019-11.07.2012-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության 1996թ. դեկտեմբերի 3-ի ՀՕ- 94 օրենքի  12-րդ հոդվածում.

1)  5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:»:

2) 7-րդ մասի վերջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Գերատեսչական ցանկերը չեն գաղտնագրվում եւ ենթակա են հրապարակման, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանցում ընդգրկվող կոնկրետ տեղեկության վերտառությունն (անվանումը) ինքնին կարող է արդեն իսկ ամրագրման փաստի ուժով իրենից պետական կամ ծառայողական գաղտնիք ներկայացնել, որի տարածումը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել կամ վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար:

Գերատեսչական ցանկերի գաղտնագրումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի անհրաժեշտության վերաբերյալ

«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասում առաջարկվող փոփոխությունը բխում է ՀՀ Սահմանադրության 117-րդ հոդվածի  1-ին մասի պահանջներից, համաձայն որի` Ազգային ժողովը երկու տարվա ընթացքում համապատասխանեցնում է գործող օրենքները Սահմանադրության փոփոխություններին:

«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն`  ,Հայաuտանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքին դաuվող տեղեկությունների ցանկը վավերացվում է Հայաuտանի Հանրապետության Նախագահի կողմից, վերանայվում է անհրաժեշտության դեպքում եւ ենթակա է հրապարակմանե:

ՀՀ կառավարության որոշումները, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 13-ի  N 173 թվակիր որոշումը, մինչեւ ՀՀ Սահմանադրության 2005թ. փոփոխությունները վավերացվում էին ՀՀ Նախագահի կողմից` գործող կարգին համապատասխան: Սակայն հաշվի առնելով 2005թ. սահմանադրական փոփոխություններից հետո ՀՀ կառավարության որոշումների ընդունման եւ գործողության մեջ դնելու նոր կարգը` անհրաժեշտ է «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը եւս` պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկի հաստատման մասով  համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության պահանջներին:

«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասում առաջարկվող փոփոխությունը բխում է ՀՀ սահմանադրական դատարանի 2012թ. մարտի 6-ի ՍԴՈ-1010 որոշման պահանջներից, որով «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի` «Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են եւ հրապարակման ենթակա չեն» դրույթը, այնքանով, որքանով չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկության, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 27-րդ եւ 43-րդ հոդվածների պահանջներին հակասող եւ անվավեր:

Այս կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերի ոչ հրապարակային բնույթի իրավաչափության հարցին, արձանագրել է հետեւյալը`

Տեղեկությունների գաղտնագրման գործընթացի իրավակարգավորման առնչությամբ օրենքի իրավակարգավորման ընդհանուր տրամաբանությունից բխում է, որ սահմանափակոմները սահմանված կարգով կիրառելի են տեղեկությունների նկատմամբ, որոնց տարածումը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար:

Ելնելով վերոհիշյալից` «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասում տեղ գտած «գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են» ձեւակերպումը կնշանակեր այդ ցանկերի նկատմամբ սահմանափակումների կիրառում` պայմանավորված այն հանգամանքով, որ դրանց բովանդակության բացահայտումը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար:

Մինչդեռ գերատեսչական ցանկերը պարզապես մանրամասնում են օրենքով նախատեսված եւ ՀՀ կառավարության կողմից հաստատված հրապարակային ցանկում նշված ոլորտները:

Ինչ վերաբերում է այնպիսի հնարավոր իրավիճակներին, երբ գերատեսչական ցանկերում ընդգրկվող կոնկրետ տեղեկության վերտառությունն (անվանումը) ինքնին անխուսափելիորեն կարող է արդեն իսկ ամրագրման փաստի ուժով իրենից պետական գաղտնիք ներկայացնել, ապա նման դեպքերում օրենքից բխող գաղտնագրման սկզբունքներին, մասնավորապես` գաղտնագրման հիմնավորվածության սկզբունքին համապատասխան այն կարող է դիտարկվել որպես տեղեկություն, որի տարածումը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար, եւ որպես կոնկրետ տեղեկություն գաղտնագրվելե:

Հաշվի առնելով տարբեր երկրների սահմանադրական արդարադատության պրակտիկան` ՀՀ սահմանադրական դատարանը եկել է այն եզրահանգման, որ ներկա ընթացակարգով գերատեսչական ցանկերի գաղտնագրումը դուրս է տեղեկությունների գաղտնագրման` «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորման ընդհանուր տրամաբանության շրջանակից, եւ դրանց ոչ հրապարակային բնույթը, այնքանով, որքանով չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկության, չի հետապնդում պետական անվտանգության շահերի պաշտպանության իրավաչափ նպատակ եւ խնդիրներ է հարուցում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառումե: