Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-022-20.07.2012-ՏՏ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 2. Oրենքի 2-րդ հոդվածից հանել «ամրագրվում են Հայաստանի Հանրապետությունում համայնքային ծառայության հիմնական սկզբունքները,» բառերը:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքի հիմնական հասկացություններն օգտագործվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով սահմանված հիմնական հասկացությունների իմաստով:»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է քաղաքապետարանների եւ գյուղապետարանների աշխատակազմերում (այսուհետ` աշխատակազմ) համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերով նախատեսված պաշտոններ զբաղեցնող բոլոր անձանց վրա:»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 5. Համայնքային ծառայության հիմնական սկզբունքները

Համայնքային ծառայության վրա տարածվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով սահմանված` հանրային ծառայության հիմնական սկզբունքները:»:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը «սույն օրենքով,» բառերից հետո լրացնել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,» բառերով:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը «ունեցող» բառից հետո լրացնել «համայնքի» բառով:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 8-րդ հոդվածում.

1. «առավելագույն» բառը փոխարինել «ավելի բարձր» բառերով.

2. 2-րդ մասը «համայնքի ղեկավարը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 2.1-րդ մասով նախատեսված դեպքերի)» բառերով, իսկ «աշխատակազմի քարտուղարը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 2.2-րդ մասով նախատեսված դեպքերի)» բառերով.

3. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2.2-րդ մասով.

«2.2.  Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1.2.-րդ մասով նախատեսված դեպքում համայնքային ծառայության 2-րդ եւ 3-րդ դասի առաջատար ծառայողի, ինչպես նաեւ 1-ին, 2-րդ եւ 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճանները շնորհում, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված դեպքերում զրկում է համապատասխան համայնքի ղեկավարը:»:

4. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Համայնքային ծառայության պաշտոնի նշանակման հետ միաժամանակ համայնքային ծառայողին շնորհվում է համայնքային ծառայության համապատաuխան դաuային աuտիճան, եթե նա չունի համայնքային ծառայության համապատասխան կամ ավելի բարձր դաuային աuտիճան:».

5. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3.1. եւ 3.2. մասերով.

«3.1. Համայնքային ծառայողին իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող համայնքային ծառայության դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան կարող է շնորհվել ոչ շուտ, քան համայնքային ծառայության տվյալ խմբի տվյալ ենթախմբի պաշտոնը, սույն օրենքով նախատեսված համապատասխան դասային աստիճանով, երեք տարի անընդմեջ զբաղեցնելուց հետո: Սույն օրենքի իմաստով համայնքային ծառայության պաշտոնն անընդմեջ զբաղեցնել է համարվում տվյալ պաշտոնը զբաղեցնելու ողջ ժամանակահատվածը կամ եթե համայնքային ծառայության մի պաշտոնից ազատվելու եւ մյուսին սահմանված կարգով նշանակվելու ժամանակահատվածը չի գերազանցել մեկ ամիսը:

3.2. Առաջին անգամ (բացառությամբ սույն օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված դեպքերի) համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող անձին համայնքային ծառայության համապատասխան դասային աստիճան շնորհվում է սույն օրենքով նախատեսված փորձաշրջանի ավարտից հետո` եռօրյա ժամկետում:».

6. ուժը կորցրած ճանաչել 4-րդ մասը.

7. 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Պետական ծառայության դասային աստիճան (կոչում) ունեցող անձին համայնքային ծառայության պաշտոնի առաջին անգամ նշանակելու հետ միաժամանակ շնորհվում է նրա պետական ծառայության դասային աստիճանին (կոչմանը) համապատասխան համայնքային ծառայության դասային աստիճան, եթե նրա ունեցած պետական ծառայության դասային աստիճանը (կոչումը) ցածր չէ տվյալ պաշտոնի համար նախատեսված համայնքային ծառայության դասային աստիճանից, իսկ տվյալ պաշտոնի համար նախատեսված համայնքային ծառայության դասային աստիճանից ցածր պետական ծառայության դասային աստիճան (կոչում) ունենալու դեպքում` համայնքային ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան համայնքային ծառայության դասային աստիճան: Քաղաքացիական ծառայության 1-ին կամ 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան կամ դրանց համապատասխանող պետական ծառայության մյուս տեսակների դասային աստիճան (կոչում) ունեցող անձին համայնքային ծառայության պաշտոնի առաջին անգամ նշանակելու հետ միաժամանակ շնորհվում է համայնքային ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:»:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 10-րդ հոդվածում.

1. 1-ին մասի «ա» եւ «բ» կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա) համայնքային ծառայության գլխավոր պաշտոններ` բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության առնվազն առաջատար պաշտոնների 2-րդ ենթախմբի պաշտոններում կամ դրանց համապատասխանող` պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ առնվազն հինգ տարվա համայնքային ծառայության uտաժ եւ համայնքային ծառայության 2-րդ դաuի առաջատար ծառայողի դաuային աստիճան կամ առնվազն հինգ տարվա հանրային ծառայության uտաժ եւ համայնքային ծառայության 2-րդ դաuի առաջատար ծառայողի դաuային աստիճանին համապատասխանող` պետական ծառայության դասային աստիճան (կոչում) կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երեք տարվա փորձ կամ գիտական աuտիճան եւ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

բ) համայնքային ծառայության առաջատար պաշտոններ` բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ  կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ.»:

2. 2-րդ մասի 1-ին պարբերությունում «պետական կամ համայնքային» բառերը փոխարինել «պետական եւ (կամ) համայնքային» բառերով:

3. 2-րդ մասի 2-րդ պարբերությունը եւ 3-րդ մասը «ունեցող» բառերից հետո լրացնել «համայնքի» բառով:

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում.

1. «բ» կետում «համայնքային եւ (կամ) քաղաքացիական» բառերը փոխարինել «հանրային» բառով.

2. «ե» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ե) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն»:

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 14-րդ հոդվածում.

1. 8-րդ մասի 3-րդ պարբերությունում «հանձնաժողովը» բառը փոխարինել «հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ» բառերով.

2. 9.1.-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքը քննության է առնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` որոշելով կոնկրետ մասնակցի` մրցույթում հաղթող ճանաչելու, իսկ հարցազրույցի փուլը սահմանված կարգի խախտմամբ անցկացված լինելու դեպքում` նոր հարցազրույցի փուլ անցկացնելու հարցը: Մրցույթի արդյունքների բողոքարկման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի որոշումները կրում են պարտադիր բնույթ»:

ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 14.1-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ մասով.

«4. Համայնքային ծառայության թափուր պաշտոն (բացառությամբ աշխատակազմի քարտուղարի, ինչպես նաեւ նոր ստեղծված համայնքային ծառայության պաշտոնների) առաջանալու դեպքում մեկշաբաթյա ժամկետում, մինչեւ տվյալ պաշտոնի համար մրցույթ հայտարարելը, տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ թափուր պաշտոնում նշանակել համապատասխան աշխատակազմի կամ աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման այն համայնքային ծառայողին, որը միաժամանակ՝

ա) բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները.

բ) համարվում է համայնքային ծառայության միեւնույն խմբի պաշտոն զբաղեցնող կամ առնվազն ունի տվյալ թափուր պաշտոնի համար նախատեսված համայնքային ծառայության դասային աստիճան կամ զբաղեցնելու է համայնքային ծառայության իր զբաղեցրած պաշտոնի խմբին հաջորդող բարձր խմբի 3-րդ կամ 2-րդ ենթախմբերի պաշտոն.

գ) ստորաբաժանման մեջ ներառված համայնքային ծառայության թափուր պաշտոնի դեպքում համարվում է կոնկրետ ստորաբաժանման համայնքային ծառայող, իսկ ստորաբաժանման մեջ չներառված աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնի դեպքում` աշխատակազմի համայնքային ծառայող.

դ) այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:»:

ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 15-րդ հոդվածում.

1. 2.1. կետում «Քաղաքացիական ծառայության դասային աստիճան» բառերը փոխարինել «Հանրային ծառայության մյուս տեսակների դասային աստիճան (կոչում)» բառերով.

2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ կետով.

«3. Աշխատակազմի քարտուղարի պաշտոնը թափուր, այդ թվում` ժամանակավոր թափուր, լինելու եւ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող համայնքային ծառայողի բացակայության կամ աշխատակազմի քարտուղարի թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցված չլինելու դեպքում համայնքային ծառայության առաջատար խմբի երկրորդ եւ երրորդ ենթախմբերի, ինչպես նաեւ կրտսեր խմբի պաշտոններում նշանակում եւ այդ պաշտոններից ազատում է տվյալ համայնքի ղեկավարը:»:

ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասում.

1. «տեքստը» բառից հետո լրացնել «, որը կցվում է նրա անձնական գործին» բառերով.

2. հանել 2-րդ նախադասությունը:

ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի 17-րդ հոդվածում.

1. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Համայնքային ծառայության ստաժը հաշվարկվում է համայնքային ծառայողի ընդհանուր աշխատանքային ստաժում:  Համայնքային ծառայության ստաժը հաշվարկվում է նաեւ համայնքային ծառայողի մասնագիտական աշխատանքային ստաժում, եթե այն համապատասխանում է ստացած բարձրագույն կրթությանը:»:

2. 3-րդ մասում «Uույն oրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետով նախատեuված հիմքով` համայնքային ծառայության պաշտոնից ազատված անձի» բառերը փոխարինել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված մարմիններում» բառերով:

ՀՈԴՎԱԾ 16. Օրենքի 19-րդ հոդվածում.

1. 2-րդ մասում «ատեստավորումն անցկացվում է» բառերը փոխարինել «ատեստավորումը կարող է անցկացվել» բառերով.

2. 5-րդ մասի 1-ին պարբերության «ա» կետում «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով.

3. 5-րդ մասի 1-ին պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «դ» կետով.

«դ) սույն օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողները:».

4. 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն մասի «ա» կետը չի տարածվում սույն օրենքի 14.1-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 29-րդ հոդվածով սահմանված կարգով համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքերի վրա:».

5. 9-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Փաuտաթղթային ատեuտավորման ենթակա են այն համայնքային ծառայողները, ովքեր ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար uույն oրենքով նախատեuված համապատասխան դասային աստիճանից բարձր դաuային աuտիճան կամ համայնքային ծառայության նույն պաշտոնն զբաղեցնելու ընթացքում ատեստավորվել են:»:

ՀՈԴՎԱԾ 17. Օրենքի 21-րդ հոդվածում.

1. 1-ին մասի «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա) համայնքների ղեկավարների, համայնքների ղեկավարների տեղակալների, համայնքների ղեկավարների խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, Երեւանի գլխավոր ճարտարապետի, Երեւանի վարչական շրջանի ղեկավարի եւ նրա տեղակալի, համայնքների ղեկավարների տեղակալների օգնականների, Երեւանի գլխավոր ճարտարապետի օգնականի պաշտոններ զբաղեցրած անձինք` պաշտոնավարման ավարտից հետո:».

2. 1-ին մասի «գ» կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 18. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 22. Համայնքային ծառայողի հիմնական իրավունքները

Համայնքային ծառայողն ունի «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով սահմանված հիմնական իրավունքները:»:

ՀՈԴՎԱԾ 19. Օրենքի 23-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Համայնքային ծառայողը կրում է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով սահմանված հիմնական պարտականությունները:»:

ՀՈԴՎԱԾ 20. Օրենքի 24-րդ հոդվածում.

1. 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «թ» կետով.

«թ) լինել նույն համայնքի ավագանու անդամ:»:

2. 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Համայնքային ծառայության պաշտոնում նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, համայնքային ծառայողը օրենքով սահմանված կարգով պարտավոր է առեւտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցություն (բաժնեմաս, բաժնետոմս, փայ եւ այլն) ունենալու դեպքում այն հանձնել հավատարմագրային կառավարման:»:

ՀՈԴՎԱԾ 21. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում «եւ» բառը փոխարինել «կամ» բառով:

ՀՈԴՎԱԾ 22. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «ը» կետով.

«ը) ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովելը:»:

ՀՈԴՎԱԾ 23. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 24. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը «կարող են համալրվել» բառերից հետո լրացնել «վերակազմակերպված կամ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 25. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասում «գերազանց» բառը փոխարինել «կամ հատուկ առաջադրանքները որակյալ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 26. Օրենքի 32-րդ հոդվածում.

1. 1-ին մասում «պաշտոնեական» բառը փոխարինել «ծառայողական» բառով, իսկ «օրենքով» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով:

2. 1-ին մասի «գ1» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ1) համայնքային ծառայողին նույն պաշտոնում աշխատելու ժամանակահատվածում շնորհված ավելի բարձր դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով.»:

3. 3-րդ մասում «առավելագույն» բառը փոխարինել «ավելի բարձր» բառերով:

4. 2-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Մինչեւ կարգապահական տույժ նշանակելը կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարգապահական խախտման վերաբերյալ պետք է գրավոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված համայնքային ծառայողից:»:

ՀՈԴՎԱԾ 27. Օրենքի 33-րդ հոդվածում

1. 1-ին մասի «բ» եւ «գ» կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված կարգապահական տույժի կիրառումից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական խախտում թույլ տալու հիմքով սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ1» կետով նախատեսված տույժի կիրառումը.

 գ) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կամ «գ1» կետերով նախատեսված կարգապահական տույժի կիրառումից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական խախտում թույլ տալու հիմքով սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված տույժի կիրառումը.»:

2. 1-ին մասի «ժզ» կետում «համայնքային» բառը փոխարինել «հանրային» բառով.

3. 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «իա» եւ «իբ» կետերով.

«իա) սույն օրենքի 14.1-րդ հոդվածի 4-րդ մասով կամ 29-րդ հոդվածով սահմանված կարգով համայնքային ծառայության թափուր պաշտոնում նշանակվելը.

իբ) սույն օրենքով նախատեսված ատեստավորմանը երեք անգամ չներկայանալը»:

ՀՈԴՎԱԾ 28. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: