Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-0231-20.07.2012-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Եկամտային հարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀO-246-Ն oրենքի (այuուհետ` Oրենք) 4-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում, 5-րդ հոդվածում, ինչպես նաեւ 8-րդ հոդվածի 1-ին մասում երկրորդ, երրորդ, չորրորդ եւ հինգերորդ անգամ հանդիպող «ստացման ենթակա» բառերից հետո լրացնել «(պասիվ եկամուտների, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված)» բառերը:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 5-րդ մասով.

«5. Բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող՝ ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների այլ ֆիզիկական անձանց վաճառքի դեպքում՝ օտարված տարածքի (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) վաճառքից ստացված եկամուտը հաշվարկվում է գույքահարկով հարկման նպատակով՝ դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից ոչ պակաս չափով:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 1-ին, 2-րդ, 9-րդ, 10-րդ, 16-րդ, 18-րդ եւ 29-րդ կետերում «վճարվող» բառը փոխարինել «վճարված» բառով,

2)  3-րդ, 5-րդ կետերում «կատարվող» բառը փոխարինել «կատարված» բառով,

3)  8-րդ, 14-րդ եւ 15-րդ կետերում «տրվող» բառը փոխարինել «տրված» բառով,

4) 4-րդ, 6-րդ, 11-րդ, 13-րդ եւ 17-րդ, 20-րդ կետերում «ստացման ենթակա» բառերը փոխարինել «ստացվող» բառով,

5) 19-րդ կետում «ստացվում են» բառերը փոխարինել «ստացվել են» բառերով,

6) 27-րդ կետում «հատուցման ենթակա» արտահայտությունը փոխարինել «հատուցված» բառով,

7) 28-րդ կետում«փոխհատուցման» բառը փոխարինել «փոխհատուցված» բառով,

8) 30-րդ կետում «տրամադրվող» բառը փոխարինել «տրամադրված» բառով,

9) 31-րդ կետից հանել «ստացման ենթակա» բառերը,

10) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 33-րդ կետով.

«33) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի համաձայն, պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին (բացառությամբ` պետական բյուջե հավաքագրվող գույքահարկի եւ հողի հարկի) վերաբերող գերավճարների եւ (կամ) գերավճարից տարբերվող գումարների վերադարձն օրենքով սահմանված ժամկետից 90 օրվանից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողի օգտին հաշվեգրված տույժերը:»:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերում «ստացման ենթակա» բառերը փոխարինել «ստացված» բառով,

2) 1-ին եւ 5-րդ կետերում «ստացվող» բառը փոխարինել «ստացված» բառով:

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «ստացման ենթակա» բառերը փոխարինել «ստացված» բառով:

Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 8.1-րդ հոդվածով.

«Հոդված 8.1. Գրավադրված գույքի օտարումից եկամուտները

1. Այն դեպքում, երբ գրավ դրված գույքը սեփականության իրավունքով անցել է գրավառու բանկին (վարկային կազմակերպությանը), ապա գրավատուի՝ գույքն օտարելուց ստացված եկամուտ է համարվում գրավ դրված գույքի իրացման գնի (առանց անուղղակի հարկերի, եթե դրանք կիրառելի են) եւ վարկային պարտավորության դրական տարբերությունը: Այն դեպքում, երբ բանկի (վարկային կազմակերպության) սեփականությանն անցած գրավադրված գույքը վերջինի կողմից այդ գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` 6 ամսվա ընթացքում, կրկին օտարվում է այդ գույքի նախկին սեփականատիրոջը (որի գույքի վրա տարածվել է բռնագանձումը) կամ նրա իրավահաջորդին, ապա համարվում է, որ գրավատուն սույն կետի իմաստով գույք չի օտարել (գույքի օտարումից եկամուտ չի ստացել):

2. Սույն հոդվածի իմաստով գրավ դրված գույքի իրացման հետեւանքով ֆիզիկական անձին եկամուտների վճարման օր եւ իրացման գին են համարվում`

1) բանկի (վարկային կազմակերպության) կողմից այդ գույքի հետագա օտարման օրը եւ օտարման գինը, եթե նման օտարումը տեղի է ունեցել գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` 6 ամսվա ընթացքում, ընդ որում, եթե գույքն օտարվել է օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր գնով, ապա գույքի իրացման գին է համարվում օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գինը, կամ`

2) գույքն ի սեփականություն վերցնելուն հաջորդող վեցամսյա ժամկետի վերջին օրը եւ այդ օրվա դրությամբ գույքի շուկայական գինը, եթե այդ վեցամսյա ժամկետում գույքը չի օտարվել, ընդ որում` բանկը (վարկային կազմակերպությունը) պարտավոր է իր հաշվին ապահովել գույքի շուկայական գնի որոշումն անկախ գնահատողի կողմից:

3. Բռնագանձված գույքի նախկին սեփականատիրոջ կամ նրա իրավահաջորդի մասնակցությամբ քաղաքացիական, քրեական, սնանկության կամ վարչական գործի շրջանակներում բանկին (վարկային կազմակերպությանը) ի սեփականություն անցած այդ գույքի վրա արգելանք դրվելու դեպքում սույն հոդվածով նախատեսված վեցամսյա ժամկետի ընթացքը կասեցվում է արգելանքի տակ գտնվելու ամբողջ ժամկետով:

4. Բանկը (վարկային կազմակերպությունը) եւ ֆիզիկական անձ գրավատուն կարող են համաձայնվել, որ սույն կետի իմաստով գրավ դրված գույքի իրացման հետեւանքով գրավատուին եկամուտների վճարման օր եւ իրացման գին համարվեն այն բանկին (վարկային կազմակերպությանը) ի սեփականություն անցնելու օրը եւ այդ օրվա դրությամբ անկախ գնահատողի կողմից որոշված շուկայական գինը: Սույն կետով նախատեսված համաձայնությունը կնքվում է հասարակ գրավոր ձեւով:

5. Սույն հոդվածի իմաստով վարկային պարտավորություն է համարվում գրավ դրված գույքը բանկին (վարկային կազմակերպությանը) ի սեփականություն անցնելու օրվա դրությամբ գրավով ապահովված պարտավորությունը, այդ թվում` տոկոսները, տուժանքը, կատարման ժամկետի կետանցով պատճառված վնասները, ինչպես նաեւ գրավ դրված գույքը պահելու, պահպանելու, դրա վրա բռնագանձում տարածելու եւ իրացնելու համար գրավառուի կատարած կամ կատարվելիք եւ գրավ դրված գույքի իրացման գնի 15 տոկոսը չգերազանցող ծախսերը:

6. Սույն հոդվածի իմաստով գրավ դրված գույքի իրացման գնի որոշման համար «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով նախատեսված դեպքերում հարկային մարմինն օգտվում է նույն հոդվածի երկրորդ պարբերությամբ նախատեսված իրավունքներից:»:

Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածի`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ոչ ռեզիդենտի հարկվող օբյեկտը որոշելիս, համախառն եկամտից նվազեցվում են սույն օրենքի 6-8-րդ հոդվածներով սահմանված եկամուտները, իսկ ոչ ռեզիդենտի` հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները` կապված արտաքին տնտեսական գործունեության հետ, չեն ներառվում ոչ ռեզիդենտի համախառն եկամտում:»,

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից հայաստանյան աղբյուրներից ստացման ենթակա (պասիվ եկամուտների, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված) եկամուտների հարկումը կատարվում է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով: Սույն օրենքի իմաստով հայաստանյան աղբյուրներից ստացման ենթակա կամ ստացված եկամուտներ են համարվում`

1) Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրությունը եւ դրան հավասարեցված այլ վճարումները.

2) Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից ստացված եկամուտները.

3) Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ ռեզիդենտի իրականացրած ձեռնարկատիրական գործունեությունից (արտադրանքի, ապրանքների իրացումից եւ ծառայությունների մատուցումից) ստացման ենթակա եկամուտները.

4) ստացված պասիվ եկամուտները եւ ցանկացած այլ հիմքով հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները:»,

3) 4-րդ մասում «Պասսիվ» բառը փոխարինել «Պասիվ» բառով:

4) Oրենքի 9-րդ հոդվածի «լ» եւ «լա» կետերում «ապահովագրության պայմաններով» բառերը փոխարինել «սխեմայի շրջանակում» բառերով, իսկ «կենսաթոշակային ապահովագրության վճարները» բառերը` «վճարները» բառով:

Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածի`

1) 1-ին մասի 1-ին կետի աղյուսակը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«Ամսական հարկվող եկամտի չափը
Հարկի գումարը
Մինչեւ 120000 դրամ
Հարկվող եկամտի 24.4 տոկոսը
120000-2000000 դրամ
29280 դրամին գումարած 120000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոսը
2000000 դրամից ավելի
518080 դրամին գումարած 2000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը»,

2) 3-րդ եւ 4-րդ մասերում «ստացման ենթակա» բառերը փոխարինել «ստացված» բառով,

3) 5-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Տոկոսների համար սույն մասով, ինչպես նաեւ ռոյալթիների եւ գույքի վարձակալության դիմաց եկամուտներից սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույքաչափերը չեն կիրառվում անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի կողմից որպես անհատ ձեռնարկատեր տոկոսների, ռոյալթիների եւ գույքի վարձակալության դիմաց ստացման ենթակա եկամուտների նկատմամբ` այդ դեպքում հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դրույքաչափերով:»,

4) 6-րդ կետում «վճարման ենթակա» բառերը փոխարինել «վճարված» բառով,

5) 7-րդ կետում`

ա. «հաշվարկելիս» բառը փոխարինել «վճարելիս» բառով,

բ. «վճարման ենթակա» բառերը փոխարինել «վճարված» բառով,

գ. «հաշվարկված» բառը փոխարինել «վճարված» բառով,

6) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող եւ (կամ) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված գործունեության տեսակների մասով անհատ ձեռնարկատերերի հարկը հաշվարկվում է 3 տոկոս դրույքաչափով (տարեկան հարկվող եկամտի նկատմամբ), իսկ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 1-ի եւ հավելված 2-ի ցանկերում ընդգրկված գործունեության տեսակների մասով եկամտային հարկի փոխարեն վճարվում են միայն արտոնագրային վճարները: Հաշվետու ժամանակաշրջանում հարկման տարբեր կարգերով (զուգահեռաբար եւ (կամ) հաջորդաբար) գործունեություն իրականացնելու դեպքում`

1) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 1-ի եւ հավելված 2-ի ցանկերում ընդգրկված գործունեությունից ստացված (անհատ ձեռնարկատերերի համար` ստացման ենթակա) եկամուտները եւ այդ ժամանակահատվածին վերաբերող նվազեցումները, ինչպես նաեւ վճարված արտոնագրային վճարները հաշվի չեն առնվում հարկվող եկամուտը որոշելիս,

2) եկամտային հարկով եւ հաստատագրված վճարներով հարկվող եւ (կամ) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատերերի եկամտային հարկը հաշվարկվում է գործունեության յուրաքանչյուր տեսակի համար սահմանված առանձին դրույքաչափերով` առանց համախառն եկամտից հաստատագրված վճարների եւ (կամ) արտոնագրային վճարների գումարները նվազեցնելու,

3) անհատ ձեռնարկատերը վարում է եկամուտների եւ նվազեցումների առանձնացված հաշվառում (ըստ գործունեության առանձին տեսակների), իսկ ժամանակաշրջանի ծախսերը (որոնք ըստ գործունեության առանձին տեսակների հնարավոր չէ առանձնացնել) բաշխվում են` ելնելով ընդհանուր համախառն եկամտի մեջ գործունեության առանձին տեսակներից եկամուտների տեսակարար կշիռներից (ըստ գործունեության առանձին տեսակների համախառն եկամուտների եւ նվազեցումների առանձնացված հաշվառում չվարելու դեպքում դրանց մեծությունը կարող է որոշվել «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով):»:

Հոդված 9. Օրենքի 11-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց հայաստանյան աղբյուրներից եկամուտներ վճարելիս հարկային գործակալը եկամտային հարկը հաշվարկում է օրենքով սահմանված ընդհանուր կարգով` հետեւյալ դրույքաչափերով.

1) ապահովագրությունից ստացված ապահովագրական հատուցումներից եւ փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտներից` 5 տոկոս.

2) ռոյալթիներից, տոկոսներից, գույքը վարձակալության տալուց ստացված եկամուտներից, գույքի արժեքի հավելաճից եւ այլ պասիվ եկամուտներից (բացի փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտներից)` 10 տոկոս.

3) սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում չնշված այլ եկամուտներից` սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 2-րդ կամ 3-րդ մասերով սահմանված դրույքաչափերով` սույն օրենքով սահմանված կարգով որոշված հարկվող եկամտից:

2. Սույն հոդվածում նշված դրույքաչափերով հարկային գործակալի պահած (գանձած) գումարները համարվում են Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացու եւ քաղաքացիություն չունեցող անձի համար եկամտային հարկի վերջնական գումար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա`

1) ռեզիդենտ է, եւ հարկային գործակալների կողմից եկամտի վճարման աղբյուրի մոտ պահած (գանձած) հարկը ենթակա է վերահաշվարկման, որի դեպքում եկամտային հարկը վերահաշվարկվոմ է սույն Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում նշված ամսական դրույքաչափերով, կամ`

2) Հայաստանի Հանրապետությունում իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն եւ հարկային գործակալների կողմից եկամտի վճարման աղբյուրի մոտ պահած (գանձած) հարկը, հաշվի առնելով սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պայմանները, ենթակա է վերահաշվարկման:»:

Հոդված 10. Օրենքի 12-րդ հոդվածը`

1) 1-ին մասի երկրորդ պարբերությունից հանել «ծրագրեր իրականացնող» եւ «ծրագիր իրականացնող» բառերը,

2) 1-ին մասի երկրորդ պարբերությունում «հարկային մարմիններ ներկայացվող» բառերը փոխարինել «հարկային մարմին ներկայացվող` վերադաս հարկային մարմնի հաստատած ձեւով գրավոր» բառերով,

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 3-րդ մասով.

«3. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհամարվող կազմակերպությունները կարող են, իրենց հայեցողությամբ, հարկային մարմին ներկայացվող` վերադաս հարկային մարմնի հաստատած ձեւով գրավոր հայտարարության հիման վրա հանդես գալ որպես հարկային գործակալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վճարված եկամտային հարկի մասով: Այս դեպքում հարկային գործակալը սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետում հարկային մարմին է ներկայացնում հարկային մարմնի սահմանած ձեւով եկամտային հարկի անվանական հաշվարկ:»:

Հոդված 11. Օրենքի 13-րդ հոդվածի`

1) 1-ին մասի առաջին պարբերությունից հանել «, ինչպես նաեւ վարձու աշխատողի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի» բառերը,

2) 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Հարկային գործակալները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել`

1) նոր աշխատողի (այդ թվում` վարձու աշխատողի) համար գրանցման հայտ, որտեղ ներառվում են անհատական տեղեկություններ (անուն, ազգանուն, հայրանուն, բնակության (հաշվառման) վայրի հասցե, հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը), ինչպես նաեւ «Եկամտային հարկի եւ կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով սահմանված այլ տեղեկություններ),

2) եկամտային հարկի ամփոփ հաշվարկ, որտեղ ներառվում են տվյալ հարկային գործակալից եկամուտներ ստացող (բացառությամբ միայն պասիվ եկամուտներ ստացող) ֆիզիկական անձանց համար հաշվարկված (քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց վճարված) եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի, իսկ կուտակային կենսաթոշակային համակարգում ներառված անձանց մասով` նաեւ հաշվարկված եւ պահված կուտակային վճարների վերաբերյալ անհատական տեղեկություններ:

Նոր աշխատողի համար գրանցման հայտը հարկային մարմին է ներկայացվում այդ աշխատողի գրանցման օրն ընդգրկող հաշվետու ամսվա եկամտային հարկի ամփոփ հաշվարկը հարկային մարմին ներկայացնելուց ոչ ուշ:

Եկամտային հարկի ամփոփ հաշվարկում ներառվում են նաեւ տվյալ հարկային գործակալից հաշվետու ամսում բացառապես պասիվ եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց վճարված պասիվ եկամուտների, ինչպես նաեւ այդ եկամուտներից պահված եկամտային հարկի գումարների վերաբերյալ ամփոփ տվյալներ:

3. Եթե անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ստացման ենթակա (պասիվ եկամուտների եւ (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված) եկամուտներից սույն օրենքի եւ Հայաստանի Հանրապետության անունից կնքված եւ վավերացված պայմանագրերի դրույթներին համապատասխան եկամուտների ստացման աղբյուրի մոտ եկամտային հարկի պահում չի իրականացվում (գանձում չի կատարվում), ապա անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք եկամտային հարկը հաշվարկում են յուրաքանչյուր ամիս` հիմք ընդունելով սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դրույքաչափերը եւ յուրաքանչյուր ամսվա համար մինչեւ այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ը բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում հարկային մարմնի կողմից սահմանված ձեւի եկամտային հարկի պարզեցված հաշվարկ:»,

3) 4-րդ մասը «Հարկային գործակալները» բառերից հետո լրացնել «, իսկ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերում` անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք,» բառերով:

Հոդված 12. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «հարկային մարմնի» բառերով:

Հոդված 13. Օրենքի 17-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «ձեռնարկատիրական գործունեությունից եւ քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից ստացման ենթակա» բառերը փոխարինել «ձեռնարկատիրական գործունեությունից ստացման ենթակա կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից ստացված» բառերով,

2) 2-րդ մասի 7-րդ կետը «տուրքերը» բառից հետո լրացնել «, բնօգտագործման վճարները» բառերով:

Հոդված 14. Օրենքի 19-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «հաստատագրված վճարներով» բառերից հետո լրացնել «եւ (կամ) արտոնագրային վճարներով» բառերը,

2) 2-րդ եւ 5-րդ մասերում «մեկ վեցերորդի» բառերը փոխարինել «18.75 տոկոսի» բառերով,

3) 5-րդ մասում «երկու երրորդից» բառերը փոխարինել «75 տոկոսից» բառերով.

4) 9-րդ մասը «Հաստատագրված վճարներով» բառերից հետո լրացնել «եւ (կամ) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված գործունեության տեսակների մասով արտոնագրային վճարներով» բառերը:

Հոդված 15. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 20-րդ եւ 26-րդ հոդվածները:

Հոդված 16. Օրենքի 22-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը» բառերից առաջ լրացնել «մինչեւ» բառը, իսկ «հաշվարկ» բառից հետո լրացնել «, իսկ ամբողջ հաշվետու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկ վճարող չհամարված հարկ վճարողները` տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկ (այսուհետ նաեւ` տարեկան եկամուտների մասին հաշվարկ)» բառերով,

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 3-րդ կետով.

«3) ֆիզիկական անձինք, որոնց փոխարեն եկամտային հարկի հաշվարկը սույն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ներկայացնում են հարկային գործակալները:»,

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածով սահմանված կարգով տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնելու դեպքում ֆիզիկական անձինք տարեկան եկամուտների մասին հաշվարկում չեն ներառում սույն օրենքի 6-8-րդ հոդվածներով սահմանված նվազեցվող եկամուտները:»,

4) 5-րդ մասում «սույն հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետներում» բառերը փոխարինել «գործունեությունը (եկամտի աղբյուրի) դադարեցնելուց հետո 1-ամսյա ժամկետում» բառերով,

5) 7-րդ մասում «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով:

Հոդված 17. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը «ստացված» բառից հետո լրացնել «(ստացման ենթակա)» բառերով:

Հոդված 18. Օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի եւ (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) փաստը հարկային մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով արձանագրելու դեպքում գործատուն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված եւ արտոնագրային վճար վճարող չհանդիսացող) տվյալ (արձանագրման) ամսում յուրաքանչյուր չձեւակերպված վարձու աշխատողի համար հաշվարկում եւ վճարում է եկամտային հարկ`

ա. 60.000 դրամի չափով, եթե չձեւակերպված վարձու աշխատողների թվաքանակը մեկից երեք է,

բ. 150.000 դրամի չափով, եթե չձեւակերպված վարձու աշխատողների թվաքանակը չորսից վեց է,

գ. 300.000 դրամի չափով, եթե չձեւակերպված վարձու աշխատողների թվաքանակը յոթից ինն է,

դ. 600.000 դրամի չափով, եթե չձեւակերպված վարձու աշխատողների թվաքանակը գերազանցում է ինը:»:

Հոդված 19. Օրենքի 29-րդ հոդվածը`

1) 2-րդ մասի 2-րդ կետում «մեկ վեցերորդի» բառերը փոխարինել «18.75 տոկոսի» բառերով,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 3-րդ մասով.

«3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մինչեւ սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված` եկամտային հարկի ամփոփ հաշվարկը առաջին անգամ ներկայացնելը, հարկային գործակալները պարտավոր են մինչեւ նշյալ հաշվարկն առաջին անգամ ներկայացնելու պահը իրենց մոտ գրանցված վարձու աշխատողների համար հարկային մարմին ներկայացնել սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված գրանցման հայտերը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»  եւ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ ստացված դիտողությունների եւ առաջարկությունների վերաբերյալ

1. Անհրաժեշտությունը

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է գործնականում օրենքների կիրառման ընթացքում առաջացած հարցերի, եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման, կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ընթացքում առաջացած խնդիրների, միջազգային լավագույն փորձի առավել խորը ուսումնասիրության, արտասահմանյան եւ տեղի փորձագետների կողմից բարձրացված հարցերի եւ դրանց լուծման նպատակով առաջարկվող փոփոխությունների հետ:

2.  Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

ՀՀ-ում բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ներդրման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում նախատեսվել էր կենսաթոշակային բարեփոխումների իրականացում, որի արդյունքում 2008թ. ընդունվեց «ՀՀ կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը եւ կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության N 1487-Ն որոշումը, այնուհետեւ՝  2010թ. դեկտեմբերին ՀՀ Ազգային ժողովի հավանությանն արժանացավ կենսաթոշակային բարեփոխումների օրենսդրական փաթեթը, որի մեջ ներառված էր նաեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը: Ներկայիս դրությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում պարտադիր եւ կամավոր կուտակային բաղադրիչների գործարկման համար անհրաժեշտ օրենսդրական իրավական դաշտը ամբողջականացնելու ուղղությամբ:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Կենսաթոշակային բարեփոխումների  արդյունավետ եւ հետեւողական իրականացման համար անհրաժեշտ է ձեւավորել համապատասխան օրենսդրական դաշտ: Այս նպատակով աշխատանքներ են տարվում շահագրգիռ մարմիների եւ գերատեսչությունների հետ` համապատասխան իրավական ակտերի մշակման եւ դրանք սահմանված ժամկետներում ավարտին հասցնելու ուղղությամբ:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Հաշվի առնելով, որ 2013թ. հուվարի 1-ից ուժի մեջ է մտնելու ««Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքը, իսկ 2014թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գործելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, ուստի անհրաժեշտություն է առաջանում կենսաթոշակային բարեփոխումների արդյունավետ եւ հետեւողական իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետությունում ներդնել ամբողջական եւ բավարար օրենսդրական դաշտ:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը` Փաթեթը, մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ կառավարությանն առնթեր պետական եկամուտներ կոմիտեի կողմից` համագործակցելով Հայաստանի Կենտրոնական բանկի հետ:

6. Ակնկալվող արդյունքը

Օրենսդրական փաթեթի ընդունման պարագայում ներկայիս օրենսդրական դաշտում առկա խնդիրները եւ զանազան օրենսդրական ակտերում առկա հակասությունները կլուծվեն, որը թույլ կտա արագացնել կենսաթոշակային բարեփոխման ընթացքը: