Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-0234-20.07.2012-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը «դեպքերի» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ այն դեպքերի, երբ ազդագիրը ներկայացվել է ներդրումային ֆոնդի (դրա կանոնների) գրանցման գործընթացում» բառերով, ինչպես նաեւ լրացնել նոր նախադասությամբ` հետեւյալ բովանդակությամբ` «Ներդրումային ֆոնդի (դրա կանոնների) գրանցման գործընթացում ներկայացված ազդագիրը գրանցված է համարվում ներդրումային ֆոնդի (դրա կանոնների) գրանցմամբ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: