Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը`
1) «դեպքերի» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ այն դեպքերի, երբ ազդագիրը ներկայացվել է ներդրումային ֆոնդի (դրա կանոնների) գրանցման գործընթացում» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ներդրումային ֆոնդի (դրա կանոնների) գրանցման գործընթացում ներկայացված ազդագիրը գրանցված է համարվում ներդրումային ֆոնդի (դրա կանոնների) գրանցմամբ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: