Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի (այսուհետ` Օրենք) 34-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել «ժզ» կետով` հետեւյալ բովանդակությամբ.
«ժզ) իրականացնել «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հաշվի օպերատորի գործառույթներ:»:
Հոդված 2. Օրենքի 73-րդ հոդվածի 3-րդ մասը «դադարեցման» բառից հետո լրացնել «` ներառյալ այլ անձանց փոխանցման» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ ստացված դիտողությունների եւ առաջարկությունների վերաբերյալ
1. Անհրաժեշտությունը
Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է գործնականում օրենքների կիրառման ընթացքում առաջացած հարցերի, եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման, կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ընթացքում առաջացած խնդիրների, միջազգային լավագույն փորձի առավել խորը ուսումնասիրության, արտասահմանյան եւ տեղի փորձագետների կողմից բարձրացված հարցերի եւ դրանց լուծման նպատակով առաջարկվող փոփոխությունների հետ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
ՀՀ-ում բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ներդրման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում նախատեսվել էր կենսաթոշակային բարեփոխումների իրականացում, որի արդյունքում 2008թ. ընդունվեց «ՀՀ կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը եւ կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության N 1487-Ն որոշումը, այնուհետեւ՝ 2010թ. դեկտեմբերին ՀՀ Ազգային ժողովի հավանությանն արժանացավ կենսաթոշակային բարեփոխումների օրենսդրական փաթեթը, որի մեջ ներառված էր նաեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը: Ներկայիս դրությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում պարտադիր եւ կամավոր կուտակային բաղադրիչների գործարկման համար անհրաժեշտ օրենսդրական իրավական դաշտը ամբողջականացնելու ուղղությամբ:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Կենսաթոշակային բարեփոխումների արդյունավետ եւ հետեւողական իրականացման համար անհրաժեշտ է ձեւավորել համապատասխան օրենսդրական դաշտ: Այս նպատակով աշխատանքներ են տարվում շահագրգիռ մարմիների եւ գերատեսչությունների հետ` համապատասխան իրավական ակտերի մշակման եւ դրանք սահմանված ժամկետներում ավարտին հասցնելու ուղղությամբ:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Հաշվի առնելով, որ 2013թ. հուվարի 1-ից ուժի մեջ է մտնելու ««Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքը, իսկ 2014թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գործելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, ուստի անհրաժեշտություն է առաջանում կենսաթոշակային բարեփոխումների արդյունավետ եւ հետեւողական իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետությունում ներդնել ամբողջական եւ բավարար օրենսդրական դաշտ:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագիծը` Փաթեթը, մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ կառավարությանն առնթեր պետական եկամուտներ կոմիտեի կողմից` համագործակցելով Հայաստանի Կենտրոնական բանկի հետ:
6. Ակնկալվող արդյունքը
Օրենսդրական փաթեթի ընդունման պարագայում ներկայիս օրենսդրական դաշտում առկա խնդիրները եւ զանազան օրենսդրական ակտերում առկա հակասությունները կլուծվեն, որը թույլ կտա արագացնել կենսաթոշակային բարեփոխման ընթացքը: