Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-0236-20.07.2012-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը «հիմնադրամը» բառից հետո լրացնել «, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված Երաշխավորման ֆոնդը, ինչպես նաեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Երաշխիքային ֆոնդը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասը «Պարտադիր» բառից առաջ լրացնել նոր նախադասությամբ` հետեւյալ բովանդակությամբ` «Կենսաթոշակային ֆոնդը չի կարող լինել փակ կամ միջակայքային ֆոնդ:»:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը «փայերը» բառից հետո լրացնել «(բաժնետոմսերը)» բառով:

Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասում «առավելագույն սահմանաչափեր» բառերը փոխարինել «թույլատրելի ուղղությունները եւ դրանց առավելագույն սահմանաչափերը, ինչպես նաեւ կառավարչի եւ պահառուի պարգեւավճարների հաշվարկման կարգը» բառերով:

Հոդված 5. 21-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) 4-րդ կետից հանել «` 6 օրինակից» բառերը.

2) լրացնել 4.1-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ`

«4.1) ֆոնդի ֆիրմային անվանման գրանցման հայտը (կորպորատիվ ֆոնդի դեպքում), որին ներկայացվող պահանջները, դրա հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ հայտի քննարկման ու ֆիրմային անվանման եւ դրա փոփոխությունների գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 6. Օրենքի 28-րդ հոդվածում`

1)   2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«2. Բացառությամբ սույն հոդվածի 2.1-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված դեպքերի, փայը (բաժնետոմսը) տեղաբաշխվում է դրա ձեռքբերման (բաժանորդագրման) պահանջ ներկայացվելու, իսկ փայի (բաժնետոմսի) դիմաց վճարումն ավելի ուշ կատարվելու դեպքում` համապատասխան վճարումը կատարելու պահից հետո սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով առաջին հաշվարկված եւ հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) տեղաբաշխման գնով: Փակ եւ միջակայքային ֆոնդերի, ինչպես նաեւ կամավոր կենսաթոշակային ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) կարող է նախատեսվել, որ փայը (բաժնետոմսը) տեղաբաշխվում է դրա ձեռք բերման (բաժանորդագրման) պահանջ ներկայացվելու, իսկ փայի (բաժնետոմսի) դիմաց վճարումն ավելի ուշ կատարվելու դեպքում` համապատասխան վճարումը կատարելու պահի դրությամբ սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով վերջին հաշվարկված եւ հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) տեղաբաշխմանգնով:».

2) լրացնել 2.1-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ`

«2.1. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը տեղաբաշխվում են դրանց ձեռք բերման պահանջներ կայացվելու պահի դրությամբ սույնօրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով վերջին հաշվարկված եւ հրապարակված տվյալ փայի տեղաբաշխման գնով:».

3) լրացնել 5-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«5. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, գործակալի կամ պահառուի կողմից կուտակային կենսաթոշակային վճարի ստացումը սույն հոդվածի իմաստով համարվում է համապատասխան մասնակցի կողմից կենսաթոշակային ֆոնդի փայի (բաժնետոմսի) ձեռքբերման պահանջի ներկայացում:»:

Հոդված 7. Օրենքի 29-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 29. Փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի, տեղաբաշխման եւ հետգնման գների հաշվարկումը եւ հրապարակումը

1. Կառավարիչն իր կողմից կառավարվող բաց ֆոնդի փայի (բաժնետոմսի)` յուրաքանչյուր օրվա հաշվարկային արժեքը, տեղաբաշխման եւ հետգնման գները հաշվարկում եւ հրապարակում է ֆոնդի կանոներով (կանոնադրությամբ) սահմանված ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը: Ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) նախատեսված դեպքերում օրվա տարբեր ժամանակահատվածների համար կարող է իրականացվել փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի, տեղաբաշխման եւ հետգնման գների առանձին հաշվարկ եւ հրապարակում: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել սույն մասով նախատեսված հրապարակման առավելագույն ժամկետներ:

2. Փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխման եւ հետգնման ժամանակահատվածներում (միջակայքում կամ օրը կամ օրերին) սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթները տարածվում են նաեւ փակ եւ միջակայքային ֆոնդերի վրա: Ընդ որում, փակ կամ միջակայքային ֆոնդի կողմից փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխումը (միջակայքային ֆոնդի դեպքում` նաեւ դրանց հետգնումը) սկսելու օրվան նախորդող աշխատանքային օրվա համար փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքը, տեղաբաշխման եւ հետգնման գները հաշվարկվում եւ հրապարակվում են ոչ ուշ, քան մինչեւ այդ օրվա վերջը:

3. Անկախ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերից` կառավարիչն իր կողմից կառավարվող փակ եւ միջակայքային ֆոնդերի փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքը, տեղաբաշխման եւ հետգնման գները հաշվարկում եւ հրապարակում է նաեւ ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված պարբերականությամբ: Սույն մասով նախատեսված հաշվարկի եւ հրապարակման նվազագույն պարբերականությունը սահմանվում է Կենտրոնական բանկի կողմից եւ չի կարող պակաս լինել ամիսը մեկ անգամից:

4. Փայի (բաժնետոմսի) տեղաբաշխման եւ հետգնման գները (բացառությամբ փակ ֆոնդի կողմից լրացուցիչ տեղաբաշխվող փայի (բաժնետոմսի), ինչպես  նաեւ առաջին անգամ փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխում իրականացնող ֆոնդի փայի (բաժնետոմսի) տեղաբաշխման գների) հաշվարկվում են այդ օրվա (համապատասխան ժամանակահատվածի) համար հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի հիման վրա եւ կարող են տարբերվել դրանից միայն սույն հոդվածի համապատասխանաբար 5-րդ կամ 6-րդ մասով սահմանված դեպքերում եւ չափով: Փակ ֆոնդի կողմից լրացուցիչ տեղաբաշխվող փայի (բաժնետոմսի) տեղաբաշխման գինը չի կարող պակաս լինել այդ օրվա (համապատասխան ժամանակահատվածի) համար հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքից:

5. Փայի (բաժնետոմսի) տեղաբաշխման գինը կարող է գերազանցել այդ օրվա (համապատասխան ժամանակահատվածի) համար հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքը ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված վճարների (հավելատոկոսի) եւ ծախսերի չափով, բացառությամբ եթե դրանք արդեն իսկ հաշվի են առնվել ֆոնդի (ենթաֆոնդի) զուտ ակտիվների արժեքը հաշվարկելիս:

6.Փայի (բաժնետոմսի) հետգնման գինը կարող է ցածր լինել այդ օրվա (համապատասխան ժամանակահատվածի) համար հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքից ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված վճարների (զեղչատոկոսի) եւ ծախսերի չափով, բացառությամբ եթե դրանք արդեն իսկ հաշվի են առնվել ֆոնդի (ենթաֆոնդի) զուտ ակտիվների արժեքը հաշվարկելիս:»:

Հոդված 8. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել 4-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ`

«4. Ֆոնդի լուծարման (դադարեցման) դեպքում ֆոնդի ակտիվները ֆոնդի մասնակիցների միջեւ բաշխելու` ներառյալ այդ ակտիվների հաշվին այլ ֆոնդի փայեր (բաժնետոմսեր) ձեռք բերելու համար, ինչպես նաեւ առանց իր համաձայնության ֆոնդի կառավարումն այլ կառավարչի փոխանցվելու կամ ֆոնդի տեսակը փոփոխվելու դեպքում ֆոնդի մասնակցի կողմից փայերի (բաժնետոմսերի) հետգնման պահանջ ներկայացվելիս հետգնման (մարման) վճար չի կարող գանձվել:»:

Հոդված 9. Օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«3. Փայերի փոխանակումն իրականացվում է փոխանակման պահանջը ներկայացվելու օրը (ժամին) հետգնվող (մարվող) եւ տեղաբաշխվող փայերի համար սույն գլխով սահմանված կարգով որոշվող համապատասխանաբար հետգնման (մարման) եւ տեղաբաշխման գներով` ֆոնդի կանոններով սահմանված կարգով: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի փոխանակումը, ինչպես նաեւ տարբեր կառավարիչների կողմից կառավարվող կամավոր կենսաթոշակային ֆոնդերի փայերի փոխանակումն իրականացվում է փոխանակման պահանջը ներկայացվելու օրվա (ժամի) համար որոշվող հետգնման (մարման) եւ եւ նոր փայեր տեղաբաշխելուօրվա (ժամի) համար որոշվող տեղաբաշխման գներով:»:

Հոդված 10. Օրենքի 32-րդ հոդվածում`

1)   5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«5. Փայը (բաժնետոմսը), բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի, հետ է գնվում (մարվում է) ֆոնդի մասնակցի կողմից համապատասխան պահանջ ներկայացվելու պահից հետո սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով առաջին հաշվարկված եւ հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) հետգնման գնով: Փակ եւ միջակայքային ֆոնդերի, ինչպես նաեւ կամավոր կենսաթոշակային ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) կարող է նախատեսվել, որ փայը (բաժնետոմսը) հետ է գնվում (մարվում է)հետգնման (մարման) պահանջ ներկայացվելուպահի դրությամբ սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով վերջին հաշվարկված եւ հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) հետգնման գնով:».

2)   Լրացնել 5.1-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ`

«5.1. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը հետ են գնվում (մարվում են) դրանց հետգնման (մարման) պահանջ ներկայացվելու պահի դրությամբ սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով վերջին հաշվարկված եւ հրապարակված տվյալ փայի հետգնման գնով:»:

Հոդված 11. Օրենքի 33-րդ հոդվածը լրացնել 5-րդ եւ 6-րդ մասերով` հետեւյալ բովանդակությամբ`

«5. Փայերի (բաժնետոմսերի) թողարկման, տեղաբաշխման կամ հետգնման (մարման) կասեցման ժամանակահատվածում արգելվում է փայերի (բաժնետոմսերի) համապատասխանաբար թողարկումը, տեղաբաշխումը կամ հետգնումը (մարումը):

6. Նախքան սույն հոդվածով նախատեսված կասեցման ժամկետի սկիզբը կամ կասեցման ժամկետի ընթացքում ներկայացված փայերի (բաժնետոմսերի) ձեռքբերման, փոխանակման կամ հետգնման (մարման) պահանջի բավարարման համար սահմանված ժամկետի հաշվարկում չի ընդգրկվում համապատասխանաբար այդ փայերի (բաժնետոմսերի) թողարկման, տեղաբաշխման կամ հետգնման (մարման) կասեցման ժամանակահատվածը: Ընդ որում, փայերի փոխանակման պահանջի ներկայացման այն դեպքերում, երբ կասեցված է ձեռքբերման ենթակա փայերի տեղաբաշխումը, ֆոնդի մասնակիցը ողջամիտ ժամկետում տեղեկացվում է դրա, ինչպես նաեւ հետգնվող (մարվող) փայերի փոխարեն այլ ֆոնդի փայերի ձեռքբերման պահանջ ներկայացնելու իր իրավունքի մասին:»:

Հոդված 12. Օրենքի 37-րդ հոդվածում`

1)   1-ին մասում «եւ (կամ) վաճառվող արժեթղթերում եւ նրանց պատկանող» բառերը փոխարինել «, պատկանող եւ (կամ) նրանց կողմից վաճառվող արժեթղթերում կամ այլ ակտիվներում» բառերով, իսկ «նախատեսված դեպքի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ այն դեպքերի, երբ ֆոնդի ակտիվների հաշվին այդ արժեթղթերը ձեռք են բերվել կարգավորվող շուկայում իրականացված գործարքի արդյունքում» բառերով, ինչպեսնաեւլրացնելնորնախադասությամբ` հետեւյալբովանդակությամբ. «Պահառուիակտիվներումներդրումչիհամարվումֆոնդիակտիվներիպահպանումըպահառուիմոտ` ներառյալհամապատասխանտոկոսներիստացմանդիմաց:».

2)   լրացնել 1.1-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ`

«1.1. Ֆոնդի ակտիվները կարգավորվող շուկայից դուրս չեն կարող վաճառվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց:».

3)   5-րդ մասում «երաշխիք տրամադրվել կամ երաշխավորություն» բառերը փոխարինել «երաշխիք կամ երաշխավորություն տրամադրվել կամ» բառերով:

Հոդված 13. Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 14. Օրենքի43-րդ հոդվածի 1-ին մասում «ակտիվները» բառը փոխարինել «ակտիվների առնվազն 90 տոկոսը» բառերով, իսկ «դրամական շուկայի գործիքներում» բառերից հետո լրացնել «` ներառյալ մեկից ավելի տարի ժամկետով թողարկված այն պարտքային արժեթղթերում, որոնց մարմանը մնացել է մեկ տարուց պակաս ժամկետ,» բառերով:

Հոդված 15. 44-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ` հետեւյալ բովանդակությամբ` «Մասնագիտացված ֆոնդի` սույն օրենքով եւ դրա հիման վրա Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված տնտեսական նորմատիվները խախտվելու դեպքում կառավարիչը պարտավոր է այդ մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում (եթե սույն օրենքով կոնկրետ տնտեսական նորմատիվի խախտման մասին տեղեկացման ավելի կարճ ժամկետ սահմանված չէ) տեղեկացնել Կենտրոնական բանկին եւ միջոցներ ձեռնարկել հնարավոր կարճ ժամկետում խախտումը վերացնելու ուղղությամբ:»:

Հոդված 16. Օրենքի 54-րդհոդվածի 2-րդմասում`

1)  4-րդ կետից հանել «` 6 օրինակից» բառերը.

2)  լրացնել4.1-րդկետով` հետեւյալբովանդակությամբ`

«4.1) կառավարչի ֆիրմային անվանման գրանցման հայտը, որին ներկայացվող պահանջները, դրա հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ հայտի քննարկման ու ֆիրմային անվանման եւ դրա փոփոխությունների գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:».

3) 9-րդ կետում «կառավարչի» բառից հետո լրացնել «գործունեության (աշխատանքի) կանոնակարգեր եւ» բառերով, իսկ «եւ կանոնակարգերի» բառերը հանել:

Հոդված 17. Օրենքի 61-րդ հոդվածում`

1)   1-ին մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2)   լրացնել 9-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ`

«9. Կառավարչի գործունեության կանոնների փոփոխությունները դրանք տեղի ունենալուց հետո` տասնօրյա ժամկետում, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով ներկայացվում են Կենտրոնական բանկ` ի գիտություն, եթե Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված չէ դրանց գրանցման պահանջ:»:

Հոդված 18. Օրենքի 67-րդ հոդվածում`

1)  4-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ` հետեւյալ բովանդակությամբ` «Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող է սահմանվել կառավարչի կողմից ֆոնդի կառավարումն այլ կառավարչի փոխանցելու դեպքում տվյալ ֆոնդում իր մասնակցության դադարեցման կարգը`  ներառյալ պահը:».

2)  լրացնել 7.1-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ`

«7.1. Կառավարչի` սույն օրենքով եւ դրա հիման վրա Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված տնտեսական նորմատիվների հաշվարկման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:»:

Հոդված 19. Օրենքի 68-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 6-րդ կետում`

ա. «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ա. մատուցվող ծառայությունների (իրականացվող գործառնությունների) տեսակները, դրանց մատուցման կարգն ու պայմանները.».

բ. լրացնել «ա1» ենթակետով` հետեւյալ բովանդակությամբ`

«ա1. շահերի բախումների կանխարգելման միջոցները.».

2) լրացնել 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերով` հետեւյալ բովանդակությամբ`

«3. Կառավարիչը պատասխանատվություն է կրում իր գործողությունների կամ անգործության հետեւանքով ֆոնդինկամ դրա մասնակիցներին պատճառած վնասների (ներառյալ` բաց թողնված օգուտների) համար, բացառությամբ այն դեպքերի, երբ պահառուն ապացուցում է, որ գործել է իր ֆիդուցիար պարտականությունների շրջանակում: Ընդ որում, ֆոնդի պակաս եկամտաբերությունը մյուս նմանատիպ ֆոնդերի եկամտաբերությունից ինքնին չի կարող տվյալ ֆոնդի կառավարչի համար իր պարտականությունների ոչ պատշաճ կատարման հիմքով սույն մասով նախատեսված հատուցման պարտականություն առաջացնել:

4. Ֆոնդին կամ դրա մասնակիցներին պատճառված վնասի հատուցման պահանջով ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող է հանդես գալ տվյալ ֆոնդի պահառուն:

5. Կառավարչի կողմից պայմանագրային ֆոնդի մասնակիցներին պատճառված վնասի հատուցումն իրականացվում է ֆոնդի համապատասխան մասնակիցներինկառավարչիհաշվին ֆոնդի համապատասխան քանակի փայեր տեղաբաշխելու միջոցով: Հատուցման վճարման պահին տվյալ ֆոնդի մասնակից չհանդիսացող անձանց պատճառված վնասի հատուցումն իրականացվում է համապատասխան գումար վճարելու միջոցով, բացառությամբ պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների, որոնց համար ձեռք են բերվում նրանց կողմից ընտրված պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել սույն մասով նախատեսված հատուցման կարգն ու պայմանները:»:

Հոդված 20. Օրենքի 86-րդ հոդվածը լրացնել 1.1-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ`

«1.1. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել չափանիշներ, որոնց բավարարելու դեպքում կառավարչի կողմից ֆոնդի ակտիվների պահառությունը իր հետ միեւնույն խմբին պատկանող պահառուին հանձնելը չի համարվի սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջի խախտում: Սույն մասով նախատեսված չափանիշները պետք է ապահովեն պահառուի բավարար անկախությունը կառավարչից: Բոլոր դեպքերում, կառավարչի ղեկավարները եւ կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող անձինք չեն կարող ղեկավար պաշտոն զբաղեցնելտվյալ կառավարչի կողմից կառավարվող ֆոնդի պահառուի մոտ կամ լինել նրա որեւէ այլ աշխատակիցը:»:

Հոդված 21. Օրենքի87-րդ հոդվածի 5-րդ մասը «կառավարչին» բառից հետո լրացնել «, ֆոնդին» բառով, «Ընդ որում,» բառերից հետո լրացնել «ֆոնդին կամ» բառերով, ինչպես նաեւ լրացնել նոր նախադասություններով` հետեւյալ բովանդակությամբ` «Պահառուի կողմից պայմանագրային ֆոնդի մասնակիցներին պատճառված վնասի հատուցումն իրականացվում է ֆոնդի համապատասխան մասնակիցների համարպահառուիհաշվին ֆոնդի համապատասխան քանակի փայեր ձեռք բերելու միջոցով: Հատուցման վճարման պահին տվյալ ֆոնդի մասնակից չհանդիսացող անձանց պատճառված վնասի հատուցումն իրականացվում է համապատասխան գումար վճարելու միջոցով, բացառությամբ պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների, որոնց համար ձեռք են բերվում նրանց կողմից ընտրված պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել սույն մասով նախատեսված հատուցման կարգն ու պայմանները:»:

Հոդված 22. Օրենքի 89-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունը «անձի հետ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 86-րդ հոդվածի 1.1-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերով:

Հոդված 23. Օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասը «վերացվել» բառից հետո լրացնել «, կամ Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով` խաթարվել է պահառուի բավարար անկախությունը կառավարչից» բառերով:

Հոդված 24. Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «հրապարակման օրը (մինչեւ համապատասխան ժամը), եթե փակ ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխման գնի որոշման այլ կարգ սահմանված չէ» բառերը փոխարինել «որոշակի ժամանակահատվածում` սահմանելով այդ ժամանակահատվածը» բառերով:

Հոդված 25. Օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասում`

1) առաջին պարբերությունից հանել «, բացառությամբ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի» բառերը.

2) երկրորդ եւ երրորդ պարեբերություններն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 26. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»  եւ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ ստացված դիտողությունների եւ առաջարկությունների վերաբերյալ

1. Անհրաժեշտությունը

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է գործնականում օրենքների կիրառման ընթացքում առաջացած հարցերի, եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման, կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ընթացքում առաջացած խնդիրների, միջազգային լավագույն փորձի առավել խորը ուսումնասիրության, արտասահմանյան եւ տեղի փորձագետների կողմից բարձրացված հարցերի եւ դրանց լուծման նպատակով առաջարկվող փոփոխությունների հետ:

2.  Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

ՀՀ-ում բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ներդրման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում նախատեսվել էր կենսաթոշակային բարեփոխումների իրականացում, որի արդյունքում 2008թ. ընդունվեց «ՀՀ կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը եւ կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության N 1487-Ն որոշումը, այնուհետեւ՝  2010թ. դեկտեմբերին ՀՀ Ազգային ժողովի հավանությանն արժանացավ կենսաթոշակային բարեփոխումների օրենսդրական փաթեթը, որի մեջ ներառված էր նաեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը: Ներկայիս դրությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում պարտադիր եւ կամավոր կուտակային բաղադրիչների գործարկման համար անհրաժեշտ օրենսդրական իրավական դաշտը ամբողջականացնելու ուղղությամբ:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Կենսաթոշակային բարեփոխումների  արդյունավետ եւ հետեւողական իրականացման համար անհրաժեշտ է ձեւավորել համապատասխան օրենսդրական դաշտ: Այս նպատակով աշխատանքներ են տարվում շահագրգիռ մարմիների եւ գերատեսչությունների հետ` համապատասխան իրավական ակտերի մշակման եւ դրանք սահմանված ժամկետներում ավարտին հասցնելու ուղղությամբ:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Հաշվի առնելով, որ 2013թ. հուվարի 1-ից ուժի մեջ է մտնելու ««Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքը, իսկ 2014թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գործելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, ուստի անհրաժեշտություն է առաջանում կենսաթոշակային բարեփոխումների արդյունավետ եւ հետեւողական իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետությունում ներդնել ամբողջական եւ բավարար օրենսդրական դաշտ:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը` Փաթեթը, մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ կառավարությանն առնթեր պետական եկամուտներ կոմիտեի կողմից` համագործակցելով Հայաստանի Կենտրոնական բանկի հետ:

6. Ակնկալվող արդյունքը

Օրենսդրական փաթեթի ընդունման պարագայում ներկայիս օրենսդրական դաշտում առկա խնդիրները եւ զանազան օրենսդրական ակտերում առկա հակասությունները կլուծվեն, որը թույլ կտա արագացնել կենսաթոշակային բարեփոխման ընթացքը: