Հոդված 1. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-142-Ն օրենքի 17-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ`
«3. Կենտրոնական բանկը Հիմնադրամին կարող է թույլատրել իրականացնելու սույն օրենքով նախատեսված իր գործունեության հետ կապված կամ նմանատիպ այլ լրացուցիչ գործունեություն` ներառյալ կառավարելու այլ երաշխիքային ֆոնդեր, որով չպետք է վտանգի տակ դրվի Հիմնադրամի` սույն օրենքով նախատեսված խնդիրների պատշաճ իրականացումը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: