Հոդված 1. «Սահմանադրական դատարանի մասին» 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Սահմանադրական դատարանի աշխատակազմում առանձին պաշտոնների առանձնահատկություններից ելնելով՝ պաշտոնները զբաղեցվում են «Քաղաքացիական ծառայության մասին» եւ «Հանրային ծառայության մասին» օրենքներով սահմանված կարգով:
4. Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին պաշտոնի է նշանակում եւ պաշտոնից ազատում Սահմանադրական դատարանի նախագահը: Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը պետական վարչական պաշտոն է:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ գլուխը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ԳԼՈՒԽ 9
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ
Հոդված 87. Ծառայության առանձնահատկությունները
1. Սահմանադրական դատարանի աշխատակազմում մասնագիտական գործունեությունը, բացառությամբ տեխնիկական սպասարկման գործառույթների հետ կապված աշխատանքային գործունեության, քաղաքացիական ծառայություն է: Աշխատակազմում համապատասխան հաստիքներ զբաղեցնող աշխատողները քաղաքացիական ծառայողներ են, իսկ դատավորի օգնականը՝ պետական հայեցողական պաշտոն զբաղեցնող: Դատավորի օգնականի անմիջական ղեկավարը համապատասխան դատավորն է:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: