Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-0238-20.07.2012-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության  2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-252 օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Ընկերության մաuնակիցների գրանցամատյանի վարման կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը, բացառությամբ բանկ, վարկային կազմակերպություն, ապահովագրական ընկերություն, ներդրումային ընկերություն եւ ներդրումային ֆոնդի կառավարիչ հանդիuացող Ընկերությունների մաuնակիցների գրանցամատյանի վարման կարգի, որը սահմանվում է Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: